ԲՀԿ-ական ակտիվիստին ծեծելու մեջ ներգրավված է կուսակից պատգամավոր Աբրահամ Մանուկյանը. «Ժողովուրդ» օրա
Արխիվ 12-16ԲՀԿ-ական ակտիվիստին ծեծելու մեջ ներգրավված է կուսակից պատգամավոր Աբրահամ Մանուկյանը. «Ժողովուրդ» օրաթերթ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 7-ին Երեւանի Տոլստոյի փողոցից առեւանգված եւ դաժան ծեծի ենթարկված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի գործով հետաքրքիր վարկածներ են պտտվում քննչական մարմիններում: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ դրանցից մեկի համաձայն՝ ծեծի կազմակերպման մեջ իր դերակատարությունն ունի ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը համարվում է Ծառուկյանի մտերիմն ու հրապարակային միջոցառումների կազմակերպիչը»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

