Ռուսաստանյան «Мир и мы» կայքը հրապարակել է հարցազրույց ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆի հետ
Արխիվ 12-16Ռուսաստանյան հայտնի «Мир и мы» կայքը հրապարակել է հարցազրույց ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ
Мир и мы Ռուսաստանյան հայտնի «Мир и мы» կայքը այսօր հրապարակել է հարցազրույց ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆի հետ, որի վերնագիրն է «Հայաստանում նւյնպես պետք է համախմբվենք խոսքի ազատության պաշտպանության համար»: Իր խոսքում քաղաքական գործիչը ընդգծում է, որ.
«Հայաստանի անկախության տարիներին մեզանում խոր արմատներ է գցել խոսքի ազատությունը, եւ մենք պարտավոր ենք այն պաշտպանել բոլոր միջոցներով: 2014-ին մենք առիթ ունեցանք խոսքի ազատության իրավունքը պաշտպանել բազմաթիվ դատական գործընթացներում, երբ "Իրավունք" թերթի գլխավոր խմբագրի եւ մի շարք լրագրողների հանդեպ սկսվեցին զանգվածային դատավարական (եւ ոչ միայն) հետապնդումները` վերջիններիս արտահայտած կարծիքի համար: Կարծիքն էլ այն էր, որ Հայաստանում յուրաքանչյուրը պետք է ամբողջությամբ օգտվի Սահմանադրությամբ տրված խոսքի ազատությունից, եւ երբ մեզ բոլորիս հայտնի եւ սիրելի երգչուհիներ Արշակյան քույրերը բացասական կարծիք են հայտնում հոմոսեքսուալիզմի վերաբերյալ, դա չպետք է բերի կարծիք արտահայտողների հանդեպ զանգվածային հետապնդումների, վիրավորանքների ու սպառնալիքների ալիքի: Առավելեւս, որ Արշակյան քույրերի արտահայտած կարծիքն ամբողջությամբ համապատասխանում է մեր ազգային ավանդույթներին ու ժառանգությանը, քրիստոնեական բարոյականությանը, եւ այդ կարծիքը կիսում է մեր ամբողջ բարեպաշտ ժողովուրդը: "Իրավունքը" պաշտպանեց Հայաստանի քաղաքացիների խոսքի իրավունքը, եւ ինքը հայտնվեց հետապնդումների դաշտում: Հոմոսեքսուալիզմի լոբբիստները կամ ինչպես իրենց անվանում են` "կոնչիտայի վկաները", իսկական հետապնդում սկսեցին, այս անգամ` "Իրավունքի" խոսքի իրավունքի հանդեպ:»
Համեմատություն անցկացնելով ի պաշտպանություն ֆրանսիական «Շառլի» հանդեսի Փարիզում անսկացրած երթի հետ, Հ. Բաբուխանյանը ասում է. «Մենք Հայաստանում նույնպես պետք է համախմբվենք խոսքի ազատության պաշտպանության շուրջ: Ցանկացած կարծիք, առավելեւս համարձակ կարծիք կարող է ունենալ իր հակակարծիքը: Սակայն ոչ մի պարագայում կարծիքների բախումը հանրության մեջ չպետք է ստանա հետապնդումների եւ հաշվեհարդարների ձեւ»:

