ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՓՈԽԱՐԻՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅՈՒՄ
ՀՆԱՐԱՎՈՐ Է ՓՈԽԱՐԻՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ


Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը տեւական ժամանակ է, ինչ գտնվում է գերմանական, անգլիական եւ ամերիկյան մի քանի ակումբների ուշադրության կենտրոնում: Ըստ որոշ աղբյուրների` Մովսիսյանի տեղափոխությունը այլ ակումբ անխուսափելի է. միայն ժամանակի խնդիր է, թե երբ Մովսիսյանը կվճռի հեռանալ Մոսկվայի "Սպարտակից":
Բայց ժամանակի հետ մեկտեղ` այդ հնարավոր տրանսֆերային տարբերակներն ավելանում են, այնպես որ, հարկ եղած դեպքում Մովսիսյանը կարող է հարմար ընտրություն կատարել: Sportbox-i փոխանցմամբ` Յուրան արդեն նախնական համաձայնություն է տվել գերմանական "Հանովերին":

Ռուսական կայքը մասնավորապես նշում է. "Արտյոմ Ձյուբային կորցնելու պատճառով սթրեսային վիճակում գտնվող "Սպարտակի" տրամադրության տակ կմնան տարբեր ոճեր ունեցող երկու հարձակվողներ` Յուրա Մովսիսյանն ու երիտասարդ Դենիս Դավիդովը: Սակայն "Սպարտակի" համար դա քիչ է: Մովսիսյանը հաճախ է վնասվածք ստանում, բացի այդ, նա լավ առաջարկ է սպասում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ":
Մինչ Մովսիսյանին բանավոր շտապում են "տեղափոխել" Բունդեսլիգա, նույն եռանդով էլ փորձում են Հենրիխ Մխիթարյանին տեղափոխել, բայց արդեն Բունդեսլիգայից: Պարբերաբար նոր, այսպես կոչված, "վարկածներ ու փաստեր են" հայտնվում, որոնք իբրեւ թե բացահայտում են գերմանական ակումբի ներքին խոհանոցային հարցերը: Վերջ դնելու համար այն բոլոր խոսակցություներին, թե Մխիթարյանը թիմում խնդիրներ ունի եւ չի ցանկանում կարիերան շարունակել գերմանական ակումբում, Դորտմունդի "Բորուսիայի" գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է. "Հնարավոր է` կան խնդիրներ "Բորուսիայի" եւ Մինո Ռայոլայի միջեւ, սակայն մենք ոչ մի խնդիր չունենք Հենրիխ Մխիթարյանի հետ": Ավելի վաղ Մխիթարանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի "Յուվենտուսը", եւ հայ ֆուտբոլիստը ամռանը կփոխի ակումբը: "Մեծ ֆուտբոլիստները հազվադեպ են թիմ փոխում ձմռանը: Մխիթարյանը ցանկություն է հայտնել "Բորուսիան" լքել այս ամռանը: Տեսնենք",- Ռայոլանի խոսքն է փոխանցում Calciomercato կայքը: Իսկ Հենրիխ Մխիթարյանը բոլոր խոսակցություներին վերջ դնելու համար նպատակահարմար է գտել դիմել գերմանական ակումբի երկրպագուներին` հայտնելով հավատարմությունը թիմին. "Սրտանց ցանկանում եմ ասել, որ ես ամբողջովին կենտրոնացած եմ "Բորուսիայում" իմ պարտականությունների վրա: Այո, այս պահին մենք բարդ դրությունում ենք Բունդեսլիգայում, սակայն միասին մենք կարող ենք հաղթահարել այն: Իմ սիրտն ու հոգին "Բորուսիայի" հետ է",- "Ֆեյսբուքում" գրել է Մխիթարյանը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում