"ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ" ՖԻԼՄԸ ԳՈՒՑԵ ԵՐԲԵՔ ՄԵԾ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ ՉՀԱՅՏՆՎԻ

Արխիվ 12-16

"ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ" ՖԻԼՄԸ ԳՈՒՑԵ ԵՐԲԵՔ
ՄԵԾ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ ՉՀԱՅՏՆՎԻ


ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի "Հիշողություն" ֆիլմի պրեմիերան, որը նախատեսված էր փետրվարի 10-ին` Հ. Հակոբյանի ծննդյան օրը` անորոշ ժամանակով հետաձգվել է: Մինչ ֆիլմի պրեմիերան` տեղի է ունեցել երկու փակ դիտում, որին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, Սահմանադրական դատարանից միջազգային իրավունքի մասնագետներ, լրագրողներ եւ այլք: Երկու փակ դիտումներից հետո անհայտ պատճառներով արգելվեց ֆիլմի ցուցադրությունը: Հիշեցնենք, որ ֆիլմի սցենարիստ Հ. Հակոբյանը այս պահին ձերբակալված Է, ըստ տարածված տեղեկության` պատճառը ֆիլմը չէ:
Ֆիլմի ռեժիսոր Քաջայր Հակոբյանի խոսքով` ֆիլմը չի առգրավվել, քանի որ դրա իրավունքը ոչ ոք չունի, բացի այդ, այն իրենից վտանգ չի ներկայացնում. "Չեմ կարող ասել, թե ֆիլմի պրեմիերան երբ կլինի, քանի որ չեմ կարողանում կապ հաստատել ֆիլմի պրոդյուսեր, սցենարիստ Հակոբ Հակոբյանի հետ: Նրա առողջական վիճակը այդքան էլ լավ չէ, եւ ինձ թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ",- նշեց Ք. Հակոբյանը: Ըստ նրա` ֆիլմը փակ դիտման ընթացքում ներկաների կողմից ստացել է 80 տոկոս դրական կարծիքներ: Այս պահին ֆիլմն ամբողջությամբ խմբագրվել է եւ ռեժիսորի փաստմամբ` բոլոր դժգոհությունները եղել են քաղաքականացված. "Ֆիլմի սցենարիստը քաղաքական մարդ է, այդ պատճառով էլ ֆիլմում ցանկանում էր ստեղծել Թուրքիայի ընդդիմադիրների հետ խնդիրներ` այսինքն ընդդիմադիր կուսակցությունը խնդիրներ ունենար Էրդողանի հետ: Այն գեղարվեստական ֆիլմ է, ինչն էլ մեզ թույլ է տվել զարգացնել մեր երեւակայությունը: Մեզ առաջարկվել է  ֆիլմից հանել քրդերի հետ կապված հատվածը, ինչին առարկեցի, քանի որ չեմ ցանկանում հանել մի տեսարան, որն իրականում եղել է: Սա էլ բացատրում էին նրանով, որ այսօր հայերը քրդական համայնքի հետ ունեն լավ հարաբերություններ",- ավելացրեց ռեժիսորը: Նա հերքեց ֆիլմի դերասանական անձնակազմի կողմից տարածած այն տեղեկությունը, թե իրենք ծանոթ չեն եղել ֆիլմի սցենարին. "Դերասանները ստում են, ես առաջինը նրանց եմ տվել ֆիլմի սցենարը, որպեսզի ծանոթանան",- ասաց Ք. Հակոբյանը:
Քաջայր Հակոբյանն անձամբ մտավախություններ ունի, որ "Հիշողություն" ֆիլմն այդպես էլ մեծ էկրան չի բարձրանա: Իր մտավախությունը ռեժիսորը բացատրում է նրանով, որ չի կարող կապ հաստատել Հ. Հակոբյանի հետ, ում պատկանում են ֆիլմի բոլոր իրավունքները:

Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում