"ՀԱՐԳԵԼԻ՛ ԴԱՏԱԽԱԶ, ԲԱԿԼԱՉՅԱՆ ԱԲԵԼՆ Է ՍԱԼԻԿԱՊԱՏԵԼ ՄԿՐՏԱՐԱՆԸ, Ո՞ՒՄ ԵՔ ՄԱՆ ԳԱԼԻՍ"

Արխիվ 12-16

"ՀԱՐԳԵԼԻ՛ ԴԱՏԱԽԱԶ, ԲԱԿԼԱՉՅԱՆ ԱԲԵԼՆ Է ՍԱԼԻԿԱՊԱՏԵԼ ՄԿՐՏԱՐԱՆԸ, Ո՞ՒՄ ԵՔ ՄԱՆ ԳԱԼԻՍ"


Գրեթե երկու տարի առաջ "Իրավունքն" անդրադարձել էր, որ Կոտայքի մարզի Ջրառատ (նախկին Ռնդամալ) գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցու մկրտարանը ոմանք ցանկանում են մարմարապատել եւ մի բան էլ` ամբողջությամբ եվրավերանորոգել եկեղեցին: "Իրավունքին" այդ մասին տեղեկացրել էր խմբագրություն այցելած ինժեներ-շինարար ՎԱՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ով 2003-2008 թթ. եկեղեցին վերականգնելու նախաձեռնողներից մեկն է եղել. "Մկրտարանը, որը, ենթադրելով` տաշած քարերից է, 10-11-րդ դարի, բայց, ամենայն հավանականությամբ, 14-րդ դարի է, ոմանք եկել, ուզում են մարմարապատել եւ դեռ ինձ էլ հորդորեցին` կուզե՞ք, ամբողջ ներսը եվրավերանորոգում կանենք, լրիվ կսվաղենք":

ՀԱՋՈՂՎԵԼ Է ԾԱԾՈՒԿ ԱՆԵԼ ԻՐԵՆՑ "ՍԵՎ" ԳՈՐԾԸ

Այդ ժամանակ` "Իրավունքի" հրապարակումից հետո, եկեղեցու մկրտարանը մարմարապատելու աշխատանքները "Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն" ՊՈԱԿ-ի Կոտայքի ՊՄՊ աշխատակիցների պահանջով դադարեցվել էին: Ավելին` կատարվածի առիթով ՊՄՊ ծառայությունը զեկուցագիր էր ներկայացրել ՊՈԱԿ, դիմել նաեւ համայնքի ղեկավարին եւ Կոտայքի թեմի առաջնորդին: ՊՄՊ ծառայության պետ Կ. Հակոբյանը հորդորել էր նախնական տեսքի բերել մկրտարանի ծեփապատված հատվածները` միաժամանակ տեղյակ պահելով, որ հետամուտ կլինի խնդրի օրինական լուծմանը, հարկ եղած դեպքում կդիմի նաեւ իրավապահներին:
Սակայն վերջերս կրկին խմբագրություն էր եկել Վ. Գեւորգյանը, ով տեղեկացրեց. "Ճիշտ է` "Իրավունքի" հրապարակումից հետո որոշ ժամանակով դադարեցվեցին մկրտարանը մարմարապատելու աշխատանքները, բայց, այնուամենայնիվ, նրանց հաջողվել է ծածուկ անել իրենց "սեւ" գործը":
Մինչ մկրտարանը մարմարապատելը Գեւորգյանի հավաստմամբ. "Հուշարձանների վարչությունը հետեւողական է եղել, նույնիսկ ճարտարապետ է հանդիպել այդ անձնավորության հետ ու բացատրել, որ կարող է միայն ներսի խոռոչը մարմարապատել ու վերջ, համաձայնության են եկել ու հեռացել: Բայց այդ անիրավը հայտարարել է, որ մարմարապատման համար ճարտարապետն ինձ բանավոր թույլ է տվել: Երբ ասացի, ճարտարապետը զարմացած ասաց. "Գեւորգյան ջան, այդ ի՞նչ ես ասում, ես ինչպե՞ս կարող եմ նման բան թույլ տալ...":

ԵՎ ՍԿՍՎՈՒՄ Է ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ
ՈԴԻՍԱԿԱՆԸ


Գեւորգյանը մկրտարանի մարմարապատման մասին տեղեկանում է 2014-ի սկզբին եւ իր բնորոշմամբ այդ ժամանակվանից սկսվում է փաստաթղթային իր ոդիսականը` նամակներ, հեռախոսազրույցներ ու հանդիպումներ այս կամ այն գերատեսչությունների ղեկավարների հետ: Ինչպես ինքն է ասում` ձայնը բարձրացրել է բոլոր մակարդակներով, սակայն "սայլը" տեղից չի շարժվում. "Բոլորն ասում են, որ գրել ենք դատախազին, դատախազն ասում է` չենք կարողանում հայտնաբերել, թե ով է մարմարապատողը: Ախր ասում եմ, այդ մարդը Բակլաչյան Աբելն է` աշխատում է Կադաստրում, ի՞նչ հայտնաբերելու մասին է խոսքը, ո՞վ չի ճանաչում նրան: Վերջերս էլ զանգում եմ` ասում են` մենք դատախազից ձեռ ենք քաշել, դիմել ենք գլխավոր դատախազին, սպասում ենք պատասխանին ու այսպես սպասում ենք` օրեր, շաբաթներ, ամիսներ են անցնում, նորից ամեն ինչ մնում է նույնը: Հարգելի դատախազ, Բակլաչյան Աբելն է արել այդ գործը, ո՞ւմ եք ման գալիս: Մարմարապատումն իրականացվել է Սուրբ Կարապետ եկեղեցու` ԱՄՆ-ի քույր եկեղեցու միջոցներով, որի կազմակերպիչներից մեկը գումար է տվել Բակլաչյան Աբելին":

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Այնուամենայնիվ, Վ. Գեւորգյանը խնդրի մասին նամակով դիմել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ օրերս ստացել հետեւյալ պատասխանը. "ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող Սբ Կարապետ եկեղեցու հանրապետական  նշանակության հուշարձանի մկրտարանի վերաբերյալ հայտնում ենք, որ արձանագրված իրավախախտման մասին նախարարության կողմից համապատասխան գրություններ են ուղղվել Կոտայքի թեմի առաջնորդ եպիսկոպոս Քարամյանին, Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի թաղապետ Ս. Փիլիպոսյանին, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային  վարչության Հրազդանի բաժնի պետ գնդապետ Ա. Վ. Իսրաելյանին` հուշարձանը նախկին տեսքին բերելու խնդրով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարության "Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության" ՊՈԱԿ-ը եւս դիմել է մարզի դատախազությանը եւ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ":

ՄԿՐՏԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՄԱՐՄԱՐԱՊԱՏՎԱԾ

Սակայն Վ. Գեւորգյանին անհանգստացնում է այն փաստը, որ գրեթե տարի ու կես անընդհատ նամակներ է գրում, իսկ մկրտարանը շարունակում է մնալ մարմարապատված. "Արդեն տարի ու կես է` իրար նամակ ենք գրում, թե այդ նամակները ո՞ւր են գնում, ո՞վ ի՞նչ պիտի անի, քրեական գործ հարուցվե՞լ է, թե ոչ, չգիտեմ, բայց, որ մկրտարանը մնում է մարմարապատված, դա փաստ է, թե ինչ պիտի լինի, բացարձակապես պատկերացում չունեմ":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.
"Իրավունքը" դեռ հետեւողական կլինի ու կպարզի, թե որտեղ է "թաղված շան գլուխը":


Ի դեպ.

Վ. Գեւորգյանը նաեւ պատմեց, որ Սուրբ Կարապետ եկեղեցին այնքան հին է, որ նույնիսկ տարեթիվ չկա. "Նշագրում չկա, թե որ թվի կառուցված է, բայց խորաններում 9-11-րդ դարերի խաչքարեր կան: Դրանից ենք ենթադրում, որ եկեղեցին այդ կարգի հնություն ունի: Եկեղեցու վերանորոգման մտահղացումն այն ժամանակ առաջացավ, երբ իմացանք, որ այն 1831 թվականին վերակառուցել է մեր նախապապը` Մելիք Շեկոն, ով Պարսկաստանի Խոյ քաղաքից գաղթել է այստեղ եւ հիմնադրել Ռնդամալ գյուղը, որը հետագայում կոչվել է Մելքի գյուղ` հենց ի պատիվ Մելիք Շեկոյի: Երբ իմացանք մեր նախապապի պատմությունը, եղբորս ու եղբորս տղայի միջոցով որոշեցինք այն նորից վերակառուցել: Եվ 2003 թվականից սկսեցինք այդ աշխատանքները, որոնք ավարտեցինք 2008 թվականին, կատարեցինք օծումը, եւ այդ օրվանից եկեղեցին գործում է":

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում