ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԴԱՏԱԽԱԶԸ ՆԱԽԱԳԱՀԻ ՓԵՍԱՆ ԷՐ
Արխիվ 12-16ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ
ԴԱՏԱԽԱԶԸ ՆԱԽԱԳԱՀԻ ՓԵՍԱՆ ԷՐ
Հունվարի 9-ին մահացել էր Հարավային Օսիայի գլխավոր դատախազության պաշտոնյա Վադիմ Վալիեւը: Այս լուրը, հայտնվել էր Ռուսաստանի լրատվամիջոցներում հաջորդ օրը եւ շատ արագ տարածվել էր ողբերգական այդ դեպքի մանրամասներով:
"Էխո Կավկազա" էլեկտրոնային կայքը տեղեկացրել է, որ Վալիեւը` Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովի փեսան էր, որ նա ինքնասպանություն էր գործել Ցխինվալիում, եւ որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է
ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ՓԵՍԱՆ
2014թ. հունվարին, մերձմոսկովյան Կորոլեվոյում սպանվել էր միլիարդատեր Ալեքսանդր Մինեեւը` "Պարտիա" խանութների խոշոր ցանցի հիմնադիրը: Նոյեմբերին քննչական մարմինները հայտարարել էին, որ հանցագործությունը բացահայտվել է, եւ որ սպանությունը կազմակերպելու մեղադրենք պետք է առաջադրվի ոչ հեռու անցյալում հայտնի քաղաքական գործիչ եւ միլիարդատեր հանգուցյալ Բորիս Բերեզովսկու փեսա Գեորգի Շուպպենի ու վերջինիս գործընկեր, շվեյցարական ֆինանսական ընկերության սեփականատեր Միխաիլ Նեկրիչի հանդեպ:
Քննչական մարմինների եզրակացությունները դատարանը համարեց հիմնավոր եւ նախօրեին կայացրեց որոշում` այդ անձանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին:

