ԻՆՉ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԸª ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԸª
ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ


"Իրավունքի" զրուցակիցն է` հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբան ԵՐԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Փաստաբանն արդեն գործի մեջ է, ուստիեւ` նախ փորձեցինք պարզել նրա գոնե նախնական պատկերացումները` այդ ոճրագործության հիմնական հարցի մասինª ինչո՞ւ դա տեղի ունեցավ, որո՞նք էին հավանական դրդապատճառները:
-Այսպիսի հանցագործությունը կա՛մ կատարվում է հատուկ պլանավորված` ելնելով ինչ-ինչ դրդապատճառներից, որը որոշակի նախապատրաստական փուլ է ունենում. այդպիսի վարկածը պարտավոր ենք չբացառել: Կա՛մ էլ, եթե մի պահ ընդունենք այն վարկածը, թե Պերմյակովը զոհերի տուն մտել է` ջուր խմելու համար, եւ հետագայում վախից ելնելով է արարքը կատարել, ապա այս դեպքում պետք է հոգեբանական որոշակի շեմ անցներ` այդ քայլերին դիմելու համար: Մինչդեռª մարդու վրա կրակել եւ հատկապես մանկահասակ երեխային սվինով հարվածել` քչերը կարող են: Դա հոգեբանական լուրջ հարց է, եւ այդ առումով գտնում եմ, որ դատահոգեբուժական փորձաքննություն, այնուամենայնիվ` անհրաժեշտ է, թեկուզ բացառելու համար, որ նա այդ արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, ինչը նույնպես կարեւոր է գործի համար: Իսկ անմեղսունակությունը պետք է որոշեն փորձագետները, որոնք կարող են անգամ պարզել, որ նա ունի որեւէ հոգեկան խնդիր, հիվանդություն, բայց հանցագործության կատարման պահին անմեղսունակ չի եղել: Բայց ասեմ, որ իրադարձությունների այն ընթացքը, որն այս պահին հայտնի է մեզ, վկայում է մարդասպանի գիտակցված գործողությունների մասին:
- Այնուամենայնիվª տարբեր լրատվամիջոցները մեկ անգամ չէ, որ ներկայացրել են, թե Վալերի Պերմյակովը հիվանդ է օլիգոֆրենիայով: Որքանո՞վ այն կարող է առնչություն ունենալ նրա մեղսունակության կամ անմեղսունակության հետ:
- Դա դեռ լրատվական միջոցների մակարդակով տարածված տեղեկություն է: Համենայնդեպս, այն կադրերը, որոնք մենք ենք տեսել, թույլ չեն տալիս մեզ առաջին հայացքից ասել, որ նա հոգեկան հիվանդ է: Ամեն դեպքումª օլիգոֆրենիայի շատ սուր վիճակը կզգացվեր նրա մոտ, բայց կարծես թե նման հատկանիշներ չենք տեսնում: Համենայնդեպսª գուցե կան որոշակի հոգեկան խնդիրներ: Օլիգոֆրենիան մի քանի աստիճան ունի, որոնցից մեկն էլ, օրինակ, դեբիլությունն է, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուր դեպքում դեբիլությունն անձին զրկում է իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու ունակությունից:
- Ըստ Ձեզ` ինչո՞վ կարելի է բացատրել ոճրագործի այն քայլը, որ նա դեպքի վայրում  թողել է իր կոշիկները եւ զինվորական համազգեստը:
- Նման օրինակներ շատ-շատ են լինում, թեեւ, իհարկե, կոնկրետ այս դեպքը քիչ հանդիպող է: Համենայնդեպս, այդ հանգամանքը եւս խոր քննության անհրաժեշտություն ունի, քանի որ այնպես չէ, որ մենք միանշանակ այդ փաստն ընդունում ենք: Պետք է քննության առարկա դառնա այն հանգամանքը, թե ինչու է այդ հագուստը հայտնվել այնտեղ կամ ինչու է այդքան բացահայտորեն թողնվել դեպքի վայրում:
- Դուք խոսել եք զոհերի հարազատների հետ: Հնարավո՞ր է, որ սպանվածներից որեւէ մեկը ճանաչած լիներ ոճրագործին. հարազատները կարող էին այդ մասին իմանալ:
- Համենայնդեպս ինձ հարազատները նման տվյալներ չեն հայտնել: Իրենց համար, ինչպես յուրաքանչյուրիս համար, այսօր անհայտ վիճակ է: Այսօր, երբ ես արդեն ներգրավվել եմ գործում` որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, հիմնական խնդիրը եւ, կոպիտ ասած` առաջադրանքը, որը կա իմ առջեւ, դա համապատասխան միջնորդություններով աջակցելը, նպաստելը, ինչո՞ւ չէ` նաեւ պարտադրելն է, որպեսզի ամբողջությամբ բացահայտվի այս գործը: Ի վերջո, տուժողների իրավահաջորդների բուն նպատակն է` պարզել իրականությունն ամբողջությամբ: Եվ մենք այսօր պատրաստվում ենք միջնորդություններ ներկայացնել:
- Ի՞նչ միջնորդություններ եք ներկայացնելու:
- Միջնորդությունները հիմնականում ուղղված են գործի մի շարք էական հանգամանքների բացահայտմանը: Նշված են որոշակի գործողություններ, որոնց միջոցով կարելի է հասնել այդ հանգամանքների բացահայտմանը: Չի բացառվում, որ դրանց մի մասն անգամ արդեն իսկ կատարված լինեն, սակայն, քանի որ օրենքով սահմանված կարգով այս պահին մենք դրանց մասին չգիտենք, ուստի ապահովության համար կմիջնորդենք:
- Ո՞րն է ըստ Ձեզ այդ ողբերգության ամենահավանական վարկածը:
- Այս պահի դրությամբ ամենահավանական վարկածի մասին խոսել չեմ կարող, որովհետեւ մենք պարտավոր ենք նախ քննության առնել բոլոր վարկածները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում