ԲՀԿ-Ն ԳՆՈՒՄ Է ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ԳՆՈՒՄ Է ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ


Որքան մոտենում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, այնքան ավելանում են քաղաքական նոր շոուները` սկսած բերձորյան սցենարներից մինչեւ երեւանյան տարատեսակ ակցիաներ: Ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների, անհրաժեշտ բարեփոխումների ու այս ֆոնին խմորվող քաղաքական շահարկումների մասին էլ «Իրավունքը» զրուցեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ:

«ԱՅԴ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»

-Պարոն Շիրինյան, ըստ էության, Բերձորում տեղի ունեցած դեպքերից հետո «Հիմնադիր խորհրդարան» կոչվող նախաձեռնության անդամները արդեն բացահայտ քաղաքացիական պատերազմի կոչեր են անում: Ըստ Ձեզ, ի՞նչ շարունակություն կարող է ունենալ սա:


- Կարծում եմ, որ բոլոր դեպքերում մենք քաղաքացիական ընդհարումների «շռայլության» իրավունք չունենք, եւ դա միանշանակ է, ու ցանկացած ողջամիտ հայ էլ կդատապարտի: Բայց դա խնդրի երկրորդ մասն է, որովհետեւ սա խոսում է Հայաստանում քաղաքական վատթար վիճակի մասին: Երկրում շտապ բարեփոխումներ են պետք, ոչ թե ցուցադրական, պոռոտախոսության ոճով, տոնով եւ բովանդակազուրկ: Իսկապես, պետք է ռեալ բարեփոխումներ արվեն քաղաքական համակարգում, տնտեսության մեջ, հոգեւոր ոլորտում, որովհետեւ տանուլ ենք տալիս: Եվ կարեւորը` ժողովրդի մեջ պետք է վերականգնվի վստահությունը վաղվա օրվա հանդեպ: Այսինքն` իրական բարեփոխումները ազգային զարգացման ծրագրի տեսակետից կհաղթահարի ճգնաժամը, թե չէ այսօր «Հիմնադիր խորհրդարանը» կարող է նման կոչեր անել, վաղը` մյուսները: Այնպիսի մի վիճակ է, որ իշխանությունն ինքը կարող  է նախաձեռնել եւ բարեփոխումներ սկսել, քանի որ իրավական համակարգից բոլորի մոտ դժգոհությունները շատ են, նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն են ասում: Դրա համար պետք է ստեղծել իրավական պետություն, որը եղած խնդիրները կհարթեցնի ու քաղաքացիական ընդհարումների վտանգը կհեռացնի:
- Նույն այս նախաձեռնության ակտիվ անդամ դարձած քաղաքագետ-վերլուծաբան Իգոր Մուրադյանը, ով նույնպես մեկնել էր Արցախ ու հայտնվել միջադեպի կիզակետում, հայտարարել է, որ իրենք մեկնել էին Արցախ` հակառուսական տրամադրություններ առաջացնելու համար: Ինչպե՞ս եք վերաբերում այս երեւույթին:
- Այդ խոսակցությունները վտանգավոր եմ համարում, մենք ո՛չ հակառուսական լինելու կարիք ունենք, ո՛չ հակաամերիկյան, այլ յուրաքանչյուրս պարտավոր ենք եւ կառույցները պարտավոր են լինել հայամետ, գործել հայաստանակենտրոն սկզբունքով: Մենք այն ժամանակ նորմալ ճանապարհով կգնանք, եթե հայամետ լինենք: Ես այդ կողմնորոշումները համարում եմ տգիտություն, Իսրայել Օրուց մնացած կամ բոլշեւիկյան հիվանդություն եւ խիստ վտանգավոր Հայաստանի համար: Մենք կողմնորոշման հարց չունենք, մենք սկզբունքի հարց ունենք:

«ԵԹԵ ՊԱՏՃԱՌ ԿԱ, ԿԱՐՈՂ ԵՆ ՇԱՀԱՐԿԵԼ»

- Իսկ որքանո՞վ է Ձեզ համար ընդունելի "Բարգավաճ Հայաստանի" կեցվածքը` մարդ ծեծելու հանգամանքն օգտագործել` քաղաքական օրակարգ ձեւավորելու համար:
- Ինձ համար նախեւառաջ ընդունելի չէ մարդ ծեծելը: Բայց խնդիրն այն է, որ այս երկրում ծեծելը չի բացահայտվում արդեն երկու-երեք անգամ: Եթե այս հարցը չի բացահայտվում, արդեն կարող են իրականում դրա հետեւից գնալ եւ օգտագործել այն քաղաքական նպատակներով: Առաջին խնդիրը պետք է լինի պատճառի դեմ պայքարելը, ոչ թե` հետեւանքի: Իսկ օգտագործելը հետեւանք է, պատճառը մարդ ծեծելն է: Եթե հրապարակային դատավարություններ լինեն, եթե արագ բացահայտվեն նման դեպքերը, էլ ո՞վ կարող է օգտագործել այն քաղաքական նկատառումներով: Չէ՞ որ եթե պատճառ չկա, ոչ ոք չի կարող շահարկել, բայց եթե պատճառ կա, կարող են  շահարկել, այստեղ արդեն ճաշակի հարց է:
- Ի դեպ, Դուք ներկա էիք օրերս տեղի ունեցած ԲՀԿ-ի խորհրդաժողովին, ըստ Ձեզ, «Բարգավաճ Հայաստանը» նախապատրաստվում է հեղափոխությա՞ն, թե՞ հերթական ընտրությունների:
- Ես մինչեւ վերջ լսել եմ բոլոր ելույթները, իմ տպավորությունն այն է, որ նրանք գնում են էվոլյուցիոն զարգացման ճանապարհով: Ընդհանուր մոտիվն այսպիսին էր, որ ընտրությունները պետք է լինեն նորմալ: Այնուամենայնիվ, ես այն տպավորությունը ստացա, որ իրենք հակված են ժամկետային  ընտրությունների, բայց պահանջն է, որ խարդախություններ չպիտի լինեն:

Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱԿՆԿԱԼԵԼ «ԵՌՅԱԿԻ» ԼԻԴԵՐՆԵՐԻ
ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ


- Փետրվարի 18-ին ոչ իշխանական «եռյակի» լիդերները հանդիպելու են, վերջին քաղաքական զարգացումներից հետո ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից:
- Հինգշաբթի օրը ՀՀԿ խորհրդի նիստը կկայանա եւ կարծում եմ` դրանից է կախված նաեւ «եռյակի» ղեկավարների որոշումները: Բայց այստեղ մի բան կա, որ պետք է երկու կողմն էլ դիտարկենք, որովհետեւ ընդդիմությունն էլ է հայ ժողովուրդը, իշխանությունն էլ: Իշխանությունը պիտի խանդով չնայի ընդդիմության գործունեությանը, իսկ ընդդիմությունն իր ֆունկցիան պետք է կատարի:
Իսկ եթե այս երկու կողմերը ճիշտ տեղում լինեն, երկիրը էվոլյուցիոն զարգացման ճանապարհով կգնա դեպի ընտրություններ, ինչին ես կողմ եմ: Ժամկետային ընտություններին կողմ եմ, որովհետեւ Հայաստանում ավանդույթ չի դառնում ժամանակի ընթացքում անել ընտրություններ: Եվ երկրորդ` երկու կողմն էլ պիտի աշխատեն, որ ոչ մի կասկած խարդախության մասին չլինի, ոչ թե խարդախություն լինի, ու ասեն` ինչո՞ւ ես տեսել: Իսկ թե ով կհաղթի` չգիտեմ, բայց երկու կողմը կարող են մրցույթը կազմակերպել, որովհետեւ, ըստ էության, երկուսն էլ գործարար աշխարհի մարդկանց խմբեր են` Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը»:
Իրենք պետք է գնան մրցույթի, ով կհաղթի, թող հաղթի: Իսկ եթե այդպես չեղավ, կլինի Իսրայելի տարբերակը, եւ մենք կունենանք մշտապես վաղաժամկետ ընտրություններ: Կուզենայի, որ «Բարգավաճ Հայաստանը» որդեգրեր զարգացման նեոլիբերալ տնտեսական քաղաքական հարաբերությունների կոնցեպցիան, եւ ես դա ասել եմ նաեւ խորհրդաժողովին: Բայց կանեն, թե` ոչ, իրենց գործն է, որովհետեւ ես «Բարգավաճից» չեմ: Սակայն այդ դեպքում, հատկապես, որ Հանրապետականն ինքը կա` որպես պահպանողական, ազգային կառույց, այս երկուսի դինամիկ պայքարը, մրցույթը կառաջացնի ամերիկյան քաղաքական գործընթացի տարբերակ, որը շատ լավ կլինի:

ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ ՄԻԱՑԱՎ ՍԻՄ-Ի ԱԶԳԱՅԻՆ
ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԻՆ


-Հենց արժանապատվորեն Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու համար էլ ՍԻՄ կուսակցությունը նախաձեռնությամբ է հանդես եկել, որ փետրվարի 15-ից մինչեւ ապրիլի 24-ը համարվի Ազգային միասնության ժամանակաշրջան...
- Ես էլ կմիանամ, շատ լավ բան է ազգային միասնությունը, բայց պայման կա, որն իմը չէ, պառակտման հիմքերը պետք է վերանան: Եթե արդար սկզբունքների վրա կառուցված պետություն դառնանք, այդ միասնության կոչերն էլ ավելորդ կլինեն: Օրինակ, ունեզրկվածի, աղքատի եւ միլիարդատիրոջ միասնությունը ինչպե՞ս եք պատկերացնում: Կամ հղփացած ու չաղացած գեներալի ու խրամատում սառող զինվորի միասնությունը ինչպե՞ս եք պատկերացնում, ես չեմ պատկերացնում: Դրա համար հիմքը պիտի մաքուր լինի, մենք` որպես պետություն, պետք է մաքրվենք: Իսկական առիթ է, որ Հանրապետական-«Բարգավաճ» մրցության պայմաններում կարող է այս երկիրը դառնալ արդար Հայաստան, որտեղ էլի հարուստներ կլինեն, բայց աղքատն էլ սովից չի մեռնի: Եվ այդ ժամանակ մենք միասին կլինենք, ու կոչերի կարիք չի լինի: Բայց ես բնականաբար, միանում ու պաշտպանում եմ ազգային միասնության կոչին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում