ԻՆՉ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՈՎ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼԻՍ ԱՄՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՈՎ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼԻՍ ԱՄՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ


Օրերս առիթ ունեցել էինք անդրադառնալ այն պատմությանը, թե ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով այս տարեսկզբից թափ հավաքած ադրբեջանական դիվերսիաների օրերին ծպտուն անգամ չէր հանում, հանկարծ պատահաբար հիշեց Ղարաբաղի մասին, երբ Հայաստանն սկսեց ադրբեջանական ոտնձգություններին վերջ տալ կանխարգելիչ հարվածներով: Եվ այդքան անսպասելի վերադառնալով Մինսկի խմբում իր պարտականություններին, պարոն Ուորլիքն այդպես էլ չի դադարեցնում մեղմ ասածª տարօրինակ հայտարարությունների հեղեղը:

ՄԻԼԶՆ ՈՒՈՐԼԻՔԻ ՖՈՒՆԿՑԻԱՆ
Է՞Լ Է "ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ"


Համենայնդեպսª դժվար է տարօրինակ չհամարել Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպաններին ուղղված Ջեյմս Ուորլիքի ողջույնի խոսքը. "Մենք ողջունում ենք ԱՄՆ երկու նոր դեսպաններին: Հայաստանումª Ռիք Միլզին եւ Բոբ Սեքութայինª Ադրբեջանում: Ես անհամբերությամբ սպասում եմ Ղարաբաղի հարցում ձեզ հետ մեր համատեղ աշխատանքին...":
Իհարկեª ԱՄՆ-ը Ղարաբաղի հարցով միջազգային մանդատ ունեցող միակ կառույցիª Մինսկի խմբի համանախագահ է, այսինքնª իրավունք ունի այդ հարցով զբաղվել: Միայն թեª պաշտոնական ներկայացուցչի միջոցով, ով այս պահին պարոն Ուորլիքն է: Իսկ դա նշանակում է, որ նախª ոչ մի այլ ամերիկյան չինովնիկ, բացի, իհարկե, պարոն Ուորլիքի անմիջական վերադասներից, Ղարաբաղի թեմայով զբաղվելու որեւէ իրավասություն չունի: Եվ ապաª պարոն Ուորլիքն էլ պարտավոր է համագործակցել ոչ թե Ադրբեջանում կամ Հայաստանում ամերիկյան դեսպանների, այլª Մինսկի խմբի մյուս համանախագահների եւ հայաստանյան ու ադրբեջանական համապատասխան ներկայացուցիչների հետ: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ Մինսկի խմբի վերահսկողությամբ իրականացվող բանակցային գործընթացը "փակ" է, գաղտնագրված, այսինքնª անմիջական մասնակիցներից զատ` ոչ ոք այնտեղ քիթը խոթելու իրավունք չունի:
Իհարկեª ասվածը կարող է նաեւ ավելորդ ձեւականություն թվալ. ի վերջո ի՞նչ վատ բան կլինի, որ պարոն Ուորլիքը կոնսուլտացվի, քննարկումներ անցկացնի իր պետության հայաստանյան եւ ադրբեջանական դեսպանների հետ: Բայց ամբողջ հարցն այն է, որ մասնավորապես հայաստանյան դեսպանըª Ռիչարդ Միլզը, ամենեւին էլ չի պատրաստվում բավարարվել Ուորլիքին խորհուրդներ տալով: Նկատի ունենք, որ ստանձնելով Հայաստանում Վաշինգտոնի ներկայացուցչի պաշտոնը, պարոն Միլզն իր գործունեության առաջնահերթություններն է համարել առաջին հերթինª Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, ապաª ազատ ու բարգավաճ Հայաստանի կառուցման, հարեւանների հետ խաղաղ գոյատեւման հարցում աջակցությունը: Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե մյուս բոլոր պետությունների դեսպանների պեսª ամերիկյան դեսպանները նույնպես պետք է զբաղվեին միայն սեփական եւ տվյալ պետության հարաբերությունների հարցերով ¥չնայածª միայն Ուկրաինայում ամերիկյան դեսպանի սարքած "հեղափոխությունը" բավական պետք է լիներ հասկանալու համար, թե իրականում ինչով են զբաղվում ամերիկյան դեսպանները¤:
Եվահա պարզվում է, որ պարոն Միլզը պատրաստվում է Հայաստանում զբաղվել ինչով ասես, այդ թվումª մեր երկիրը բարգավաճեցնելու հարցով ¥այսինքնª հայաստանյան կառավարման համակարգի տնտեսական բլոկի գործերով¤, մեր հարեւանների հետ հարաբերություններով ¥դա էլ ենթադրում է ոչ միայն մեր, այլ նաեւ այդ հարեւանների արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատանքային պարտականությունների "մասնավորեցում"¤: Լավ, չտանք այն միամիտ հարցը, թե պարոն Միլզն ի՞նչ գործ ունի ասենքª Հայաստանի եւ Թուրքիայի, կամª Հայաստանի եւ Վրաստանի "խաղաղ գոյատեւման" հետ. նա, ի վերջո, ամերիկյան դեսպան է, այսինքնª ամեն ինչի հետ էլ գործ ունի: Բայց միայն թե իրոք տարօրինակ է, որ պարոն դեսպանն ամեն տեղ քիթը խոթելու հարցում իր առաջնահերթությունը համարում է Ղարաբաղը. չէ՞ որ ԱՄՆ-ն առանց նրա էլ այստեղ պաշտոնապես "քիթ խոթող" ունիª պարոն Ուորլիքը: Ուրեմն ի՞նչ, Վաշինգտոնում իրենց իսկ համանախագահին չե՞ն վստահում, որ նրա գործով նաեւ դեսպանը պետք է զբաղվի: Այդ դեպքում կարող են չէ՞ նրան փոխել, պարոն Միլզին նշանակել Մինսկի խմբի համանախագահ, եւ թող սիրտն ուզածի չափով Ղարաբաղի հարցով զբաղվի:
Տրամաբանորենª հակասության հասանք, ուստիեւ խնդրին մոտենանք մյուս կողմից. պարոն Միլզը, Ղարաբաղից մինչեւ Հայաստանի ու նրա հարեւանների հարցերով զբաղվելու հայտ ներկայացնելով, ըստ էության ակնարկում է, որ դրանք նույն քաղաքական շղթայի` իրար հետ կապված օղակներն են: Իսկ ավելի կոնկրետª Հայաստանը "բարգավաճեցնելու" դեսպանի նպատակը, իհարկե, շատ է նմանվում ասենքª Ուկրաինան "բարգավաճեցնելու" դեռ աչքի առաջ գտնվող պատմության հետ: Իսկ թե որն էր Ուկրաինան "բարգավաճեցնելու" վերջնարդյունքը, նույնպես ակնհայտ է. այնտեղ պարզապես իշխանության եկավ Վաշինգտոնի ամեն մի հրաման վայրկենապես կատարող համակարգ, ու վատ չէր լինի այդ "հեղափոխական" փորձը նաեւ Հայաստանում տարածել: Դրանից հետո պարոն դեսպանին կմնա երկու պարզ խնդրի լուծում. այդ "հեղափոխական" ոգին տարածել նաեւ ղարաբաղյան բանակցությունների եւ մյուս ուղղությամբ` "Հայաստանի եւ հարեւանների հետ խաղաղ գոյատեւման", իսկ ավելի պարզ լեզվով ասածª հայ-թուրքական հաշտեցման զառամյալ ծրագրերի վրա: Իսկ երբ այդ բոլոր հարցերը մեկ ընդհանուր կոմպլեքսի մեջ են, ապա այդ ամբողջ գործընթացը պետք է կոորդինացվի մեկ կենտրոնի կողմից, եւ արդյունքում, պարոն Միլզին մնում է միայն "տակից" իր վրա վերցնել նաեւ Ուորլիքի ֆունկցիան: Ընդ որումª երեւում է, որ մոտավորապես նույն խնդիրը դրված է նաեւ ԱՄՆ-ի ադրբեջանական դեսպանի վրա, որի հետ "համատեղ աշխատանքին" եւս այդքան անհամբերությամբ սպասում է պարոն Ուորլիքը:

ՆՈՐԻՑ ԲԱԶՄԻՑՍ ԾԵԾՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՆ ԵՆ
"ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆՈՒՄ"


Չնայածª սա ամենեւին էլ նոր բան չէ. պարոն Միլզը, ըստ էության, ակնարկում է Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ ամերիկյան հին քաղաքականությունը շարունակելու մասին: Ասենք` դա սպասելի էր. ի վերջո Հարավային Կովկասի նկատմամբ վերահսկողությունը միշտ եղել է ամերիկյան քաղաքական օրակարգի կիզակետում, հաշվի առնելով, որ այն մի կողմից ճանապարհ է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա էներգակիրների տարանցման համար, մյուս կողմից էլª ռուսներին է կտրում Մերձավոր Արեւելքից: Իսկ ահա ներկայումս այդ երկու գործոնն էլ Վաշինգտոնի համար ստացել են շատ ավելի մեծ կարեւորություն: Նախª Ռուսաստանի ու Իրանի վերջերս կնքած ռազմական եւ տնտեսական մեծ պայմանագրերն ԱՄՆ-ին ծայրահեղ խոցելի են դարձնում Մերձավոր Արեւելքում, առավելեւս, որ Օբամայի ղեկավարության օրոք Վաշինգտոնը հաջողացրել է լուրջ խնդիրներ ձեռք բերել տարածաշրջանի իր գրեթե բոլոր հիմնական դաշնակիցների հետª Իսրայելի, Թուրքիայի, իսկ Սաուդյան Արաբիայի բոլոր իշխանավորներին օրերս բացահայտ մեղադրեցին մինչեւ իսկ ահաբեկչության ֆինանսավորման եւ կոնկրետ պատվերներ տալու մեջ: Մյուսª էներգետիկ ուղղությամբ նույնպես վիճակը հեռու է նախանձելի համարվելուց: Առավելեւս այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց դեպի Եվրոպա կառուցվելիք "Հարավային հոսք" գազատարը Սեւ ծովի հատակով Բուլղարիա հասցնելու փոխարեն` Թուրքիա տանելու ծրագրի մասին, եւ այդ ուղղությամբ ռուս-թուրքական գործնական քայլերն սկսեցին գերարագ տեմպեր ստանալ: Այդ "սյուրպրիզը" մի կողմից նկատելի հակասություն է սկսել ձեւավորել "Հարավային հոսքից" մեծ եկամուտներ ակնկալող արեւելաեվրոպական մի շարք երկրների եւ Բրյուսելի, ավելի կոնկրետª Բեռլինի միջեւ, թե հանուն ինչի՞ իրենք զրկվեցին այդ եկամուտներից: Մյուս կողմից էլª խորանում է հակասությունը նաեւ եվրոպական առաջատարների եւ Վաշինգտոնի միջեւ: Վերջինս անձամբ Օբամայի շուրթերով խոստացել էր, որ ռուսների հետ հակասությունները Եվրոպայի համար էներգետիկ խնդիրներ չեն առաջացնի: Բայց ահա "Հարավային հոսքին" այլընտրանք գոնե այս պահին չկա, այսինքնª բավական ծանր էներգետիկ խնդիրներ Եվրոպան արդեն իսկ պարզորոշ տեսնում է: Իսկ դրա լուծման միակ տեսանելի տարբերակը դեպի Թուրքիա կառուցվելիք գազատարն է, ինչը նշանակում է, որ այդ խնդիրների լուծման համար Եվրոպան պետք է Անկարայի առաջ վիզ ծռի: Ու, թերեւս, Եվրոպային տված այդ էներգետիկ խոստումներին գոնե գործնական տեսք տալու համար է, որ օրերս նորից մեյդանում հայտնվեց Ադրբեջանից գազատար կառուցելու քանիցս դեն նետված գաղափարը: Իսկ դա գոնե մի փոքր ռեալ պատկերելու համար նախ անհրաժեշտ է լուծել Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան առանցքի, այսինքնª Վաշինգտոնի վերահսկողությամբ նման առանցք ստեղծելու խնդիրը:
Նման մոտեցումը, իհարկե, հնարավորություն է տալիս ավելի հստակ պատկերացնել, թե ինչու է ԱՄՆ-ի հայաստանյան նորանշանակ դեսպանը հենց հիշատակված աշխատանքային առաջնահերթություններով անցնում իր պարտականություններին: Բայց արդյունք հազիվ թե լինի, քանի որ եթե անգամ հնարավոր լինի Հայաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային "հաշտեցնել" եւ գազատարեր կառուցել, դրանք, ի վերջո, նորից անցնելու են Թուրքիայով, այսինքնª Եվրոպան էլի Անկարայի առաջ մնում է "վիզ ծռողի" կարգավիճակում: Իսկ դա Եվրոպայի համար այն մղձավանջն է, որից հետո միանգամայն այլ հայացքով են սկսում նայել ռուսներին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում