ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ինչպես հայտնի է, ԱԺ-ում մշտապես աղմուկ բարձրացնելով աչքի է ընկնում ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, սակայն այս անգամ նա մեզ զարմացրեց դրական առումով: Լինելով Ստեփանակերտ մեկնած ԱԺ պատվիրակության կազմում, նա իր ընդարձակ հարցազրույցում իրեն դրսեւորեց շատ զուսպ` ամեն մի բառը չափած-ձեւած` առանց ավելորդությունների ու ծայրահեղության: Ահավասիկ մի հատված. "Ստեփանակերտում կա հստակ դիրքորոշում, որ Ղարաբաղը Հայաստան է, բայց Հայաստանի Հանրապետություն չէ: Այս դիրքորոշումը հիմնված է ընկալման վրա, որ եթե մենք արդեն ավելի քան 20 տարի վարում ենք ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականություն, չի կարելի Ղարաբաղը Հայաստանի մարզ կամ շրջան անվանել, որովհետեւ դրանով մենք ակամա թուլացնում ենք ԼՂՀ միջազգային ճանաչման հնարավորությունները: Այո՛, Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանի հետ` մեր ռազմավարական նպատակն է, բայց եթե Ղարաբաղը հռչակվել է անկախ պետություն, ունի Սահմանադրություն, դրոշ, զինանշան, նախագահ, օրենսդիր եւ գործադիր մարմիններ, մենք ուղղակի պարտավոր ենք հարգանքով վերաբերվել այս փաստին, հաշվի նստել այս իրողության հետ": Դե ինչ, ընդդիմադիր պահվածքի այդպիսի դիրքորոշումը միանգամայն ողջունելի է:
Իսկ տխրահռչակ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ վերաբերյալ նորանոր զարմանալի եւ ամոթալի դրվագներ են բացահայտվում: Այսպես, ըստ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի` "Իգոր Մուրադյանը հայտարարեց` վերադարձնում է ԼՂՀ շնորհած մեդալը, բայց իրականում մեդալը չի վերադարձրել, այլ միայն վկայականը: Սա անհեթեթ պահվածք է: Եթե մերժում է, ուրեմն թող բարի լինի տղամարդավարի ամբողջը վերադարձնի, այլ ոչ թե կիսատ-պռատ քայլեր անի, սա հերթական մուտիլովկան է": Դե ինչ, Մուրադյանից ցանկացած ամոթալի բան էլ սպասելի է, սակայն այս պատմությունում ամենատխուրն այն է, որ Մեսրոպ Մաշտոցի մեդալը այդպես էլ մնաց Մաշտոցի ոսկեղենիկը շարունակաբար արհամարհող եւ բանի տեղ չդնող այդ կերպարանքի մոտ:
Այն, որ բոլոր երկրների մայդանչիներն իրար շատ նման են, դա փաստ է: Կարեւոր չէ` ռուս է, ուկրաինացի է, հայ է... Սակայն սկանդալային գենդերասեր-ռուսատյաց ակտիվիստ ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ զարմանալիորեն ապացուցեց, որ մայդանչիները նման են` ընդհուպ աննշան մանրուքները: Ուղղակի, եթե ռուս լիբերաստներն իրենց ժողովրդին անվանում են "խաժամուժ", ապա նա որոշել է "բիոզանգված" անվանել ու ընդամենը դրանով տարբերվել. "Ազգս կատարյալ բիոզանգված է, հիմա արդեն վերջնականապես վստահ եմ, որ ատելությունը թուրքի նկատմամբ ոչ այնքան Ցեղասպանության հետեւանքն է, որքան ամեն մի ուղեղում տեղադրված Լուբյանկայի չիպի գործը, նույնը` սերը ռսի նկատմամբ, որ ոչ մի բանով չի խաթարվում, եթե անգամ հերթ կանգնեցնեն ու հատ-հատ մշակեն...": Իմացաք, հարգելի հայրենակիցներ, դուք բոլորդ չիպավորված եք ռուսական ԿԳԲ-ի կողմից, արդեն ծնվում եք չիպավորված, ԿԳԲ-ի չիպը ձեր գեներում է: Բայց հետաքրքիր է, իսկ ո՞վ է չիպավորել հենց Գայանե Առուստամյանին, կամ ավելի ճիշտ, այդպես դաժանաբար պատժել` գրեթե իսպառ զրկելով բանականությունից: Միայն թե մեղքը Աստծու վրա չգցեք:
Ռուսաստանաբնակ գործարար ԴԱՎԻԹ ԲԱԴԻԿՅԱՆԸ, բառիս բուն իմաստով, հայի բախտ ունի: Հենց որ նրան պետք եղավ փոխել արտասահմանյան անձնագիրը` նա տեղեկացավ, որ նստած է բանտում եւ, ըստ պաշտոնական տվյալների` պետք է նստած մնա մինչեւ 2017-ը: Եվ ինչ պարզվի` նրա անձնագրից պատճեն հանած ինչ-որ այլ անձնավորություն հաջողացրել է հանցագործություն կատարել եւ դատապարտվել ազատազրկման` Դավիթ Բադիկյան անուն-ազգանունով: Ճիշտ է, կեղծ Դավիթ Բադիկյանին սպասվում է լրացուցիչ պատժաժամկետ` փաստաթուղթ կեղծելու համար, բայց պատկերացրեք, թե ինչ շոկ էր ապրել իրական Բադիկյանը: Դե ինչ, անցած լինի:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում