Վերջին շրջանում ակտիվիստներին առեւանգելը, ծեծը եւ ամեն նման մեծ կամ փոքր պատմության ֆոնին տաք-տաք ցույցերը կարծես թե դարձել է հայաստանյան առօրյայի մի մասը: Եվ այդ ամենին զուգահեռª հաճախակի լսվում է նաեւ "պրովոկացիա են անում" բացատրությունը, իսկ մյուս կողմն էլ, հասկանալի է, մեղադրում է, թե իշխանություններն են ամեն ինչ անում: Իսկ իրականությունն այն է, որ նման երեւույթները միայն սրում են ներքին լարվածությունը, այսինքնª "պղտորում են ջուրը"ª ոմանց համար ստեղծելով "ձկնորսության" փայլուն հնարավորություններ: Ոմանց համար էլ, դժվար չէ նկատել, որ ծեծելը եւ նույնիսկª ծեծվելը դարձել են "անուն" ձեռք բերելու, ինքնահաստատման միջոց:
Մի խոսքովª այսպիսի իրավիճակները Հայաստանում արդյոք արհեստականորեն չե՞ն ստեղծվումª ներքին իրավիճակը շիկացնելու համար, թե՞ իշխանություններն են գրոհում այլախոհներին: Այս հարցերի պատասխանը "Իրավունքը" փորձեց ստանալ քաղաքական գործիչներից: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎՈԼՈԴՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ կարծիքով` եթե երկրի ներսում ձեւավորվել են մարդկանց խմբեր, որոնք մեկը մյուսի համար առաջացնում են խնդիրներ, ապա այդ ամենը բնականաբար ազդում է տվյալ երկրի քաղաքացիների եւ ընդհանրապես երկրի վրա. "Չեմ կարող ասելª կոնկրետ այդ ամենն արհեստականորե՞ն են սարքում, թե` ոչ: Նման դեպքերում չեմ կարող հստակ վերլուծություն կատարել": ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ էլ նկատեց, որ Հայաստանում տեղի ունեցող վերջին դեպքերը հնարավոր է, որ արհեստականորեն են, բայց փաստ է, որ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է, որի վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող: Իսկ թե այդ ճգնաժամից դուրս գալու համար ի՞նչ լուծում է անհրաժեշտ, պարոն Բոստանջյանը դժվարացավ պատասխանել, քանի որ իրավիճակն այնքան է բարդացել, որ հեշտ չէ միանգամից ամեն ինչ լուծել. "Փաստորեն, ամբողջ հայ հասարակությունը, անկախ այն հանգամանքից, թե արհեստական ինչ միջամտություններ կլինեն, բողոքում է, քանի որ չունի աշխատանք, երկամուտ եւ կյանքն այնքան դժվար է դարձել, որ բերում է տարատեսակ բախումներ եւ անցանկալի վիճակներ: Տարիների ընթացքում իրավիճակն ավելի է խորացել, ինչը դրսեւորվում է այսպիսի ձեւեւրով":