ԲԵՐՁՈՐՅԱՆ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ` ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐ
Արխիվ 12-16ԲԵՐՁՈՐՅԱՆ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ` ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐ
Ըստ վստահելի աղբյուրի` Արցախի ոստիկանության եւ Արցախի հեռուստատեսության` Բերձորում տեղի ունեցած միջադեպի ժամանակ արված տեսագրությունները պարունակում են հատվածներ, որոնք հույժ բացասական լույսի ներքո են ներկայացնում "Հիմնադիր խորհրդարանի" որոշ կարեւոր ներկայացուցիչների: Աղբյուրի վկայությամբ` այդ կադրերը տեսել են Ստեփանակերտ մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակության որոշ ներկայացուցիչներ: Բացի այդ` Բերձորում ոստիկաններին սադրանքի մեջ ներքաշելու կադրերը ուղարկվել են "Հիմնադիր խորհրդարանի" առանցքային դեմքերին, եւ նրանք զգուշացվել են, որ եթե զուսպ վարքագիծ չդրսեւորեն, ապա լրիվ խայտառակ կլինեն այդ կադրերը հեռուստատեսությամբ ցուցադրելուց հետո:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

