"ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ԾԵԾԵԼԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌԱԳԻՐԸ ՉԷ"
Արխիվ 12-16"ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ԾԵԾԵԼԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՁԵՌԱԳԻՐԸ ՉԷ"
"Մեզ համար այդ երեւույթն անթույլատրելի է: Մենք հույս ունենք, որ իրավապահ մարմինները կիրականացնեն իրենց վրա դրված պարտականությունները եւ մեղավորները կպատժվեն",- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: "Իշխանությունների շահերից չի բխում, եւ դա իշխանությունների ձեռագիրը չէ: Խորհուրդ կտամ կրակի վրա յուղ չլցնել, չի կարելի նման ձեւով իրականացնել քաղաքական պայքար":

