ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՌԵՎԱՆԳԱԾ ՄԵՔԵՆԱՆ ՀԱՅՏՆԻ՞ Է
Արխիվ 12-16ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՌԵՎԱՆԳԱԾ ՄԵՔԵՆԱՆ
ՀԱՅՏՆԻ՞ Է
Ըստ ոստիկանության` "Քննությամբ պարզվել է, որ 07.02.2015թ.-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Արտակ Խաչատրյանը եւ իր ընկեր Ն.Աբրահամյանը "Մերսեդես Բենց" մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են Երեւան քաղաքի Տոլստոյի փողոցում գործող "Ծղոտներ" հյուրանոցային համալիրին եւ կայանել նշված համալիրին կից պատի տակ: Այդ պահին Տոլստոյի փողոցի վերեւի հատվածից արագ նրանց է մոտեցել "Տոյոտա կորոլա" մակնիշի սեւ ավտոմեքենա, որից իջել են դիմակավորված, սեւ համազգեստով, խոշորամարմին երեք տղամարդ: Նախնական տվյալներով` նրանց մոտ եղել է նաեւ հրազեն: Նրանք Ն. Աբրահամյանին հրել են մի կողմ, իսկ Ա.Խաչատրյանին նստեցրել ավտոմեքենան եւ արագ ընթացել Նար-Դոսի փողոցի ուղղությամբ: Ա. Խաչատրյանին առեւանգելուց հետո մի քանի ժամ ծեծի են ենթարկել, որից հետո նրան բաց թողել մի ամայի տարածքում, որտեղից էլ վերջինս ինքնուրույն եկել է իր բնակարան":
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանները տեսագրությամբ արդեն պարզել են կոնկրետ այն մեքենան, որը հետեւել է Խաչատրյանին եւ որով այնուհետ նրան առեւանգել են, ու զուտ տեխնիկական հարց է պարզել, թե ով է այդ օրը եղել ղեկին:
Ա. Ա.

