"ԵՌՅԱԿԻ" ԼԻԴԵՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է
Արխիվ 12-16"ԵՌՅԱԿԻ" ԼԻԴԵՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է
Շրջանառվում են խոսակցություններ, որ "եռյակի" լիդերների հայտնի հավաքի առնչությամբ որոշակի խնդիրներ կան: Ավելի ճիշտ, նույն հին խնդիրն է. լիդերները շարունակում են մրցակցել առաջնայնության դափնու համար: Ու թեեւ այս անգամ եւս փորձում են պայմանավորվածություն ձեռք բերել` բացարձակ լիդերության հարցը թողնել` հետագայում լուծելու համար, սակայն մեր տեղեկություններով` Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, մեղմ ասած, ոգեւորված չեն դրանից: Բանն այն է, որ ըստ նրանց ուսումնասիրությունների` այս պահին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ունի իրենցից որոշակիորեն ավելի հանրային վարկանիշ, ընդ որում, Ծառուկյանի վարկանիշն ունի նաեւ աճի դինամիկա, փոխարենը` Լեւոնի եւ Րաֆֆու հեղինակությունն անշեղորեն նվազում է: Եվ ահա, վերջիններս եկել են այն համոզմունքին, որ բացարձակ լիդերության հարցը հետագայում թողնելու դեպքում իրենք առաջ ընկնելու գործնականում որեւէ հույս չեն ունենալու: Ուստիեւ, այս պահին փորձում են տպավորություն թողնել, թե այդ խնդիրն առհասարակ իրենց չի էլ մտահոգում, սակայն "տակից" փորձում են մշակել հատուկ տեխնոլոգիական օպերացիաներ` ԲՀԿ-ի հետ վարկանիշային շանսերը գոնե հավասարեցնելու համար: Եվ այդ գործողությունների ձայնը, ըստ մեր աղբյուրի` առաջիկայում դուրս կգա:
Ք. ՍԱՐԳՍՅԱՆ

