ՄԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ՄԻԱՅՆ ՓՈՒՇ ՈՒ ՏԱՏԱՍԿ Է ԱՃՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ
ՄԻԱՅՆ ՓՈՒՇ ՈՒ ՏԱՏԱՍԿ Է ԱՃՈՒՄ

Խորհրդանիշները կառավարում են աշխարհը: Դրանում եւս մեկ առիթ եղավ համոզվելու, երբ հայտնաբերեցինք, որ Ուկրաինայի պետական դրոշի գույները ճշգրտորեն համընկնում են Դաունի համախտանիշի միջազգային խորհրդանիշի գույների հետ: Իսկ ուկրաինական ցուցարարների եւ զինվորականների կրած դեղնակապույտ ժապավենների պարագայում այդ համընկնումը դառնում է լրիվ 100 տոկոսանոց:Դե արի ու մի մտածիր, որ այդ խորհրդանիշի զորությունն էլ իր դերն է կատարել, որ Եվրոպայի խոշորագույն երկիրը գնացել է իսկական դաունների ճանապարհով եւ վերածվել արյունոտ ավերակների:

"ԵՌՅԱԿԻ" ՈՉ ՄԻ ՏԵՂ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Մեր երկրի պարագայում պետական խորհրդանիշների մեջ, կարծես թե, չկան այնպիսիք, որոնք պարունակեն երկրորդ չարագուշակ իմաստը: Չնայած "հիմնադիր" նախագահը` Լեւոն Ակոպիչը, իր իշխանավարության հենց սկզբին հասցրեց օյին խաղալ ՀՀ զինանշանի գլխին` թուրը դրսի փոխարեն ուղղվեց ներս, պատռված շղթան փոխարինվեց չպատռվածով, առյուծի երախն ու արծվի կտուցն էլ փակվեցին: Դե, երեւի թե, նաեւ դա ինչ-որ տեղ նպաստել է, որ մեզանում ագրեսիան դուրս ուղղվելու փոխարեն` այժմ ավելի շատ ուղղված է դեպի ներս, ինքնակերության մաղձն էլ ձեւավորել է այն գաղջ մթնոլորտը, երբ ամեն ինչ ատելությամբ է լեցուն:
Այս պահին, կարծես թե, "ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է" կարգախոսի հեղինակ ԼՏՊ-ն մի տեսակ քաղաքական ստվերում է, բայց հարկ է նշել, որ հենց նա է ե՛ւ "եռյակ"-"քառյակների", ե՛ւ "կոնսենսուս մինուս ՀՀԿ" սխեմայի կնքահայրը: Երբ 2011-ին նա հանդես եկավ իր հայտնի "քաղաքագիտական վերլուծությամբ", շատերը ծիծաղում էին այն մտքի վրա, որ ԲՀԿ-ն կարող է դառնալ ընդդիմադիր գործողություններ իրականացնող` այդ պահին աներեւակայելի էր թվում, որ ԲՀԿ-ն ընդհանրապես կարող է պոկվել, էլ ուր մնաց ընդդիմանար: Սակայն ծերուկը շատ համառ ու հետեւողական դուրս եկավ, եւ, ի վերջո, դուրս բերեց ԲՀԿ-ին հակաիշխանական դաշտ:
Բայց ինքն էլ հայտնվեց աննախանձելի կարգավիճակում: "Համաժողովրդական շարժման" համն առած ԲՀԿ-ն ոչ ԼՏՊ-ին, ոչ էլ առավել եւս "Ժառանգությանը" չի ընկալում այլ կերպ, քան սեփական կցորդ: "ԲՀԿ+" համաժողովում էլ կցորդների հավաքածու էր, որոնց մեծամասնությունը քաղաքական կշռով պիտանի չէ ոչ բնությանը, ոչ մարդկությանը: ՀԱԿ-ը որոշեց "ատամ ցույց տալ" եւ չներկայացավ, սակայն ներկայացավ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը` որպես ՍԴՀԿ, եւ անգամ նիստերից մեկը վարեց: "Ժառանգությունը" եկավ կիսակցորդային տարբերակով` առանց առաջնորդ Րաֆֆիի եւ ԼՏՊ-ի դեմ նախապատրաստած աքացիով` հիշեցնելով, որ հենց առաջին նախագահն էր ընտրակեղծարարության կնքահայրը:
Բայց "Ժառանգությունն" էլ մի տեսակ կիսված է` Րաֆֆին ինչ-որ անհապաղ հրաժարականների մասին է խոսում, իսկ Զարուհի Փոստանջյանին ծեծելով էլ չես ստիպի կանգնել ԲՀԿ-ի կողքը: Դե, դաշնակների մասին չենք էլ խոսում, նրանք վաղուց գժտվեցին` այդ չիշխանական ձեւաչափի հետ սահմանադրական բարեփոխումների սկզբունքային հարցի շուրջ: Նույնիսկ ՕԵԿ-ը որոշեց այդ ձեւաչափից հեռու մնալ:
Դե իսկ այն, ինչ ծնվեց արդեն խորհրդաժողովում, այլեւս կառուցողական ոչինչ չի պարունակում իր մեջ, բոլորը համակված են գործող իշխանությանը ոտից գլուխ հերքելու ու ռեւանշիզմի ոգով: Շատ դիպուկ էր կոմունիստ Տաճատ Սարգսյանի համեմատությունը` նա ԲՀԿ-ն համեմատեց սատանայի հետ, բայց Լենինի պատգամներին հավատարիմ նշեց, որ այդ օլիգարխիկ կուսակցության հետ էլ կհամագործակցեն:
Կարճ ասած, չիշխանական դաշտում ոչ թե կառուցելու, այլընտրանքներ առաջարկելու, սեփական գաղափարների իրականացմանը իշխանության հետ փոխզիջումներով հասնելու ոգին է տիրում, այլ համատարած ժխտողականության: Բոլորը ժխտում են բոլորին, բոլորը համատարած փուշ ու տատասկ են, դրսում  ծակում են բոլորին, իսկ ներսում իրար չծակելը հույժ ժամանակավոր է: Ինչ վերաբերում է այդ ամբողջ "փշակառույցի" գլխավոր ճարտարապետ ԼՏՊ-ին, ապա ծերուկը երկընտրանքի մեջ է` հաշտվե՞լ կցորդ դառնալու մտքի հետ, թե՞ սպասել` ինչ կստացվի ու հարմար պահի փորձել գլխավոր գործընթացը:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՐՁԻԳՆԵՐԸ

Սակայն "ԲՀԿ+"-ը միակ գործող ուժը չէ ընդդիմադիր դաշտում: Ճիշտ է, այն խոսում է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին, բայց փորձելով բարդել դրա "հնարավոր նախաձեռնությունը" խեղճ ժողովրդի վրա: Հիմա այդ ուժը հերթական ընտրությունների է պատրաստվում, թե ձգտում է պարարտ հող ձեւավորել հեղաշրջման համար` միանշանակ ասել հնարավոր չէ: Բայց որ մտքի խորքում հեղաշրջման տարբերակն էլ կա` երեւում է թեկուզ նրանից, որ ՀՀԿ-ն պատրաստվում է այս հինգշաբթի գնահատական տալ, իսկ վարչապետի եւ ԲՀԿ առաջնորդի խոսնակի միջեւ "քաղցր խոսքերի" հեռակա փոխանակումը նույնպես հուշում է, որ ինչ-որ բան այն չէ: Խոշոր հաշվով, ընտրություններից 2 տարի առաջ սկսել ընտրարշավը` հղի է անկանխատեսելի բաներով, համ էլ ծախսատար է: Ի վերջո, 2 տարվա ընթացքում ժողովրդական զանգվածները կարող են եւ հիասթափվել, քանզի բողոքավոր ընտրազանգվածը ձանձրացել է տարիներով իշխանափոխության խոստումներով սնվելուց: Հեղաշրջման տարբերակն էլ կործանարար է դրա նախաձեռնողների համար, եթե չկա արտերկրյա աջակցություն: Ռուսներին հազար տարի պետք չէ աջակցել անհասկանալի իշխանափոխությունների նախագծերին, մնում են ամերիկացիները, բայց արդյո՞ք նույն ԲՀԿ-ն կկարողանա որդեգրել հակառուսական կեցվածք... Դա հնարավոր է, թերեւս, մի դեպքում` եթե գլոբալ աշխարհաքաղաքական մարտերում Ռուսաստանը պարտվի կամ էապես թուլանա: Ի դեպ, ռուսական արջի տապալվելու մասին են երազում բոլոր տեսակի ու տրամաչափի "նարնջագույնները" եւ այլ գույնզգույնները:
Բայց ասպարեզում կա մի ուժ, որն անթաքույց գնում է հենց հեղաշրջման, ուժային բախման հասնելու ճանապարհով: Խոսքը "Հիմնադիր խորհրդարանի" մասին է: Օրինակ, Ժիրայր Սէֆիլյանն ուղղակիորեն դավանում է քաղաքացիական պատերազմի գաղափարախոսություն. "Երբ հաջողվի մոբիլիզացնել ժողովրդին, ու դրանից հետո էլ իրենց բռնության ենթարկեն, այնժամ կպատասխանենք բռնությամբ... Մենք ունենք մեր մարտավարությունը: Թե մենք կանգ կառնենք միայն հարվածներ ընդունելուց, եւ ինքներս էլ կհարվածենք, թույլ տվեք փակագծերը չբացել: Ճիշտ պահին այդ խոսքն անպայման կհնչի իմ կողմից... Ես ասել եմ` ժողովուրդ, առայժմ ծեծ ուտելու ժամանակն է: Կգա պահը, եւ ես ձեզ կասեմ, թե երբ ենք մենք ծեծելու: Եվ այդ պահը սարերի հետեւում չէ: Որքան հակառակորդը ջղաձգվում է, այնքան այդ պահը մոտենում է": Բայց պարզվում է` կա "սուր ճանապարհի" էլ ավելի արմատական կողմնակից. Տիգրան Խզմալյանը բացատրեց, որ "Նախախորհրդարանից" "Հիմնադիր խորհրդարան" չտեղափոխվեց, քանզի Սէֆիլյանի եւ այլոց տարբերակները համարում է չափազանց մեղմ: Իսկ "մեղմությունը" հետեւյալն է` նա, այնուամենայնիվ, հայտարարեց, որ ապրիլի 24-ին խժդժություններ չեն հրահրելու:
Կմիանա՞ն արդյոք իրար հետ "ԲՀԿ+"-ը եւ "Հիմնադիր խորհրդարանը": Համենայնդեպս, հիմա "Հիմնադիր խորհրդարանի" ներկայացուցիչները հորդորում են ԲՀԿ-ին` պատասխանել ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծին "հուժկու ասիմետրիկ" հարվածով: Դե, արդեն վճիռն արձակել են, որ ծեծը կազմակերպողը անպայման իշխանությունն է, իսկ դրանից տարբերվող վարկածի մասին ցանկացած խոսող ի սկզբանե սրիկա է: ԲՀԿ-ն, խոշոր հաշվով, դեռ  ո՛չ լավն է ասել, ո՛չ վատը` քաղաքացիական պատերազմի հրձիգ "Հիմնադիր խորհրդարանին": ՀԱԿ-ը Լեւոն Զուրաբյանի շուրթերով զգուշորեն սահմանազատվել է, սակայն դա չի նշանակում, որ ԼՏՊ-ին ինչ-որ պահի կտրուկ շրջադարձ չի կատարի: Հեղաշրջման սուր սցենարը վանել է նաեւ "Նախախորհրդարանի" որոշ հին անդամների, զորօրինակ, Հրանուշ Խառատյանին. "Այո՛, ես տագնապներ ունեմ, կարծում եմ, որ ապրիլի 24-ը վիճարկելի խնդիր է, վիճարկելի օր է: "Հիմնադիր խորհրդարանի" անդամներն ունեն փաստարկներ, դրանց մեջ կան շատ սթափ փաստարկներ, բայց իրենց որոշ փաստարկների դեմ ունեմ իմ առարկությունները": Իսկ ամենայն մերկությամբ ամեն ինչ ներկայացնողը Իգոր Մուրադյանն է, ով ուղղակիորեն պնդեց, որ "ապիկար հայ ժողովուրդը" պիտի ապրի միմիայն ամերիկացիների խիստ վերահսկողության տակ:
Պարզից էլ պարզ է, որ քաղաքացիական պատերազմի ջատագովները ընդհանուր ոչինչ չունեն ՀՀ ինքնիշխանության հետ, թեեւ ամեն քայլափոխի երդվում են, որ ուզում են ազատել մեզ "ռսի սապոգից": Իգոր Մուրադյանն իրական նպատակները ներկայացրել է ամենայն մերկությամբ` Արեւմուտքի գաղութ եւ խամաճիկային կառավարում: Իսկ ամբողջ դաշտի "ներկապնակը"` ավելի վաղ, թե ավելի ուշ սկսել հեղաշրջումը, ավելի մեղմ կամ կտրուկ քայլերով, պետք է ընկալել ոչ թե երանգներով, այլ միանշանակ սեւ: Ու հարցերի հարցը` ինչո՞ւ են հապաղում ազգային անվտանգության մարմինները, չէ՞ որ այն, ինչ քննարկվում է` ծանր հանցագործություն է ընդդեմ սահմանադրական կարգի: Եվ եթե թույլ տանք, որ հրձիգներն անեն իրենց սեւ գործը, ապա այլեւս ոչնչով չենք տարբերվի Դաունի համախտանիշի խորհրդանիշ ժապավենները երջանիկ ապուշի հպարտությամբ կրող ուկրաինացիներից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում