«ԼՂՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՈՒՏԱՍԱՆ Է». ԺԻՐԱՅՐ ՍէՖԻԼՅԱՆ
Արխիվ 12-16«ԼՂՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՈՒՏԱՍԱՆ Է». ԺԻՐԱՅՐ ՍէՖԻԼՅԱՆ
Ժիրայր Սէֆիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սուտասան անվանեց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին, ով հայտարարել էր, թե պայմանավորվածություն է ձեռքբերել Սէֆիլյանի հետ ավտոերթը չկազմակերպելու համար: Ավելին` Սէֆիլյանի խոսքով` ԼՂՀ փոխվարչապետը քծնում էր ՀՀ իշխանություններին, երբ իրենք մեկնել էին Արցախ եւ հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ու մի քանի պաշտոնատար անձանց հետ:
Ասուլիսի ընթացքում Ժիրայր Սէֆիլյանը նաեւ նշեց, որ երկու անգամ հանդիպել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով եւս խնդրել է Սէֆիլյանին հրաժարվել Արցախ ավտոերթից: Սէֆիլյանի կարծիքով` այսօր միակ կայացած օղակը հայոց բանակն է, որն ունի եւս մեկ պարտավորություն. «Սեյրան Օհանյանը պետք է գիտակցի, որ բանակի վրա, բացի մեր սահմանները պահպանելու պարտավորությունից, ավելացել է եւս մեկը՝ տեր կանգնել պետության քաղաքացիներին»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

