«ԵԹԵ ՀԱՅ ԵՆ, ՈՒՐԵՄՆ` ՏՂԱՄԱՐԴԸ ՊԻՏԻ ՏՂԱՄԱՐԴ ԼԻՆԻ, ԿԻՆՆ ԷԼ` ԿԻՆ»
Արխիվ 12-16«ԵԹԵ ՀԱՅ ԵՆ, ՈՒՐԵՄՆ` ՏՂԱՄԱՐԴԸ ՊԻՏԻ ՏՂԱՄԱՐԴ ԼԻՆԻ, ԿԻՆՆ ԷԼ` ԿԻՆ»
Վերջերս ԵԽԽՎ-յան 22 եվրապատգամավոր ընդդեմ «Իրավունք» թերթի մի բանաձեւ (N 584) էին ստորագրել եւ հորդորել ՀՀ իշխանություններին` հետապնդումներ սկսել թերթի դեմ, իսկ պատճառաբանությունը հետեւյալն էր` թերթը բացասական կարծիք ունի համասեռամոլների լոբբիստների վերաբերյալ: Եվրակառույցների կողմից հայաստանյան մամուլի եւ ազատ խոսքի վրա գործադրվող նման ճնշումների մասին էլ «Իրավունքը» զրուցեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ.
- Մեր պետությունը եվրակառույցների հետ պայմանագրեր ունի: Եթե դուք չեք ուզում, որ այդ ձեւով միջամտեն մեր պետության եւ նաեւ ձեր թերթի գործերին, ապա Հայաստանն այդ պայմանագրերը չպիտի կնքեր: Բայց այստեղ նաեւ հակասություն կա պայմանագրերի եւ մեր իրականության միջեւ: Այդ պայմանագրերում ձեր նշած երեւույթը թույլատրելի է, բայց դուք այստեղ ուզում եք թույլ չտալ, դրա համար ճիշտ կլինի, որ մեր պահպանողական արժեհամակարգը պրոպագանդվեն` մեր ազգային ավանդույթների վերհանման միջոցով: Այդ դեպքում, ոչ թե մենք պայքարի կարիք կունենանք, այլ մարդիկ կհասկանան, որ եթե հայ են, ուրեմն` տղամարդը պիտի տղամարդ լինի, կինն էլ` կին: Սակայն, քանի որ այդ պրոպագանդան չկա, դուք հարկադրված եք լինում թերթով նաեւ նրանց դեմ պայքարել, ու այս հարցում իմ համակրանքը ձեր կողմն է: Կրկնում եմ` մենք մեր իրական արժեհամակարգը շատ պիտի պրոպագանդենք: Չէ՞ որ այդ դեպքում համասեռամոլը տեղ չի ունենա, ոչ թե նրա նկարը դնենք, որ Եվրոպան թերթի ու աչքներս մտցնի` ասելով` բա դուք ստորագրել եք` այդ ինչպե՞ս է լինում: Չէ՞ որ դրա համար գումար են տալիս, գրանտներ են գալիս: Ինչեւէ, մենք մեր ազգային նկարագիրն ունենք, եւ ընդ որում, եվրոպաստեղծ ժողովուրդ ենք ավելի շուտ, քան Եվրոպան ինքն է ծնվել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

