ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ. «ԴԱ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆ Է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ. «ԴԱ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆ Է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իրավունքն» այսօր հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանից հետաքրքրվեց` արդյոք իրականությանը համապատասխանում է քաղաքագետ Իգոր Մուրադյանի այն հայտարարությունը, թե հիմնադիր խորհրդարանի անդամները Արցախ մեկնում էին հակառուսական տրամարդություններ ստեղծելու: «Դա Իգոր Մուրադյանի անձնական կարծիքն է»,- ասաց Սէֆիլյանը:
Ինչ վերաբերում է Տիգրան Խզմալյանի` հիմնադիր խորհրդարանի շարքերը լքելուն, պրն Սէֆիլյանն ասաց, որ Խզմալյանը մեկ տարի է, որ լքել է հիմնադիր խորհրդարանի շարքերը: Իսկ թե ինչու է հիմա այդ մասին խոսում, եզրահանգումներ թող անեն լրագրողները:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՒՄ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

