ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ. «ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԴՐԺԵՑ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ»

Արխիվ 12-16

ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ. «ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԴՐԺԵՑ ԻՐ

ԽՈՍՏՈՒՄԸ»

 

Հիմնադիր խորհրդարանի անդամ, ազատամարտիկ  Ժիրայր Սէֆիլյանն այսօրվա մամլո ասուլիսում անդրադառնալով Բերձորի հունվարի 31-ին դեպքերին, հերքեց այն տեղեկությունները, թե նախապես ԼՂՀ իշխանությունները իրենց հետ պայմանավորվածություն են ձեռք բերել` ավտոերթ չանցկացնելու  համար: «Ինձ հետ կապվել է Արցախի ոստիկանապետը, ով խնդրում էր, որ մտափոխվեինք: Ես բացատրում էի` դա անհնար է: Իսկ ինքը փորձում էր կոմպրոմիսի գնալ: Այնուհետև ինձ ասաց, որ խոսել է Բակո Սահակյանի հետ և վերջինս համաձայնել է, որ մենք գնանք Արցախ ու այդ ամենն անենք ուղիղ եթերով: Ուղիղ եթերի բովանդակության հետ կապված հարցերով մեզ հրավիրեցին Արցախ: Երբ հասանք Ստեփանակերտ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը դրժեց իր խոսքը և ասաց, որ իրենք նման խոստում չեն տվել»,- մանրամասնում է   հիմնադիր խորհրդարանը:

Ազատամարտիկի խոսքով` Արցախում տեղի ունեցած հանդիպմանը նկատել է, որ այն  զինվորականներ, որոնք այդ պահին նստած են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի սենյակում, սեփական կարծիք չունեին: «Մենք այդ օրը բաժանվել ենք իրենցից` առանց ասելու, որ հրաժարվում ենք ավտոերթից: Մենք օրեր անց հայտարարեցինք, որ հետաձգում ենք ավտոերթը»,- ասաց պրն Սէֆիլյանը:

Ըստ Սէֆիլյանի` Արցախում ժողովրդին ապատեղեկատվություն  էին տարածել, թե իբր իրենք գնում են` հեղաշրջում իրականացնելու, մինչդեռ իրական նպատակը  ընդամենն իրազեկել ավտոերթի մասին: «Ինձ համար անսպասելի չէր, որ ճանապարհը փակ էր, բայց չէի սպասում, որ ծեծ ու ջարդ է լինելու»,- ասաց նա:

Հիմնադիր խորհրդարանի անդամը նշեց, որ իրենք շարունակելու են իրենց պայքարը, ապրիլի 24-ին եւս կլինի միջոցառում,  իսկ թե ինչ, Սէֆիլյանը չմանրամասնեց:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում