Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպանին

Արխիվ 12-16

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 11-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում: Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի առաքելության իրականացման ընթացքում հայ-չեխական հարաբերություններն ավելի կզարգանան եւ կխորանան: Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում, եւ Պրահայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը դրա վկայությունն է: Հայաստանում Չեխիայի լիարժեք դեսպանատան բացման կապակցությամբ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ այն կնպաստի քաղաքական երկխոսության շարունակականության ապահովմանը, առեւտրատնտեսական համագործակցությանը եւ մարդկային շփումների ակտիվացմանը: Խոսելով միջխորհրդարանական դիվանագիտական հարաբերությունների մասին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է. «Այսօր բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում, ինչպես նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում: Այս առումով պետք է նշեմ, որ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Խորհրդարանական մակարդակով երկխոսությունը կարող է օգտակար լինել միմյանց ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լավ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ միմյանց աջակցելու տեսանկյունից»: 

Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետության ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած հավասարակշիռ դիրքորոշման համար: 

Խոսելով Եվրամիության հետ համագործակցության մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը միանալու որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում կամ թուլացում. Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարեւորագույն գործընկերներից, իսկ Արեւելյան գործընկերության շրջանակներում եվրոպական մերձեցումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է:

Դեսպան Պետր Միկիսկան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Համագործակցության առումով դեսպանը կարեւորել է հատկապես տնտեսական ոլորտը, որը նախորդ տարի թեւակոխել է նոր ու առավել արդյունավետ փուլ:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում