«ՆՐԱ ԵՐԳԵՐՆ ԵՆ ՄԵԶ ՈԳԵԿՈՉԵԼ ՈՒ ՏԱՐԵԼ ՄԱՐՏԻ…»
Արխիվ 12-16«ՆՐԱ ԵՐԳԵՐՆ ԵՆ ՄԵԶ ՈԳԵԿՈՉԵԼ ՈՒ ՏԱՐԵԼ ՄԱՐՏԻ…»
«Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ» կամավորների միության անդամ Գագիկ Նազարյանը կամ բոլորիս առավել քաջ հայտնի ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆՈՒ ծանր հիվանդությունը համախմբել է երաժիշտ ընկերներին. փետրվարի 26-ին ժամը 19-00 Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՄԵՐ ԳՈՒՍԱՆԻՆ» խորագրով համերգ-ակցիա, որը կոչ է բոլոր հայերին, ինչպես գուսանն է տարիներ առաջ գրված իր երգերով կոչ արել համախմբվել ազգային ազատագրական պայքարում,ասելով՝«Հայեր միացեք»,այժմ էլ այս համերգն է ասում՝«Հայեր միացեք»՝ աջակցելու մեր սիրելի Գուսան Հայկազունուն: Համերգի ընթացքում հնչելու են միայն ազգային ,հայրենասիրական երգեր…
«Գիտենք, որ առաջին ճակատում գտնվող զինվորների համար որքան կարևոր են հայրենասիրական երգերը, ոգին: Ոգեղեն երգը փոխարինում է փամփուշտին: Դա սրտի և ոգու կանչն է, որը մղում է մարդուն սխրանքների: Նրա երգերն են մեզ ոգեկոչել ու տարել մարտի: Այսօր առողջական մեծ խնդիր ունի Գուսան Հայկազունը. մենք պետք է օգնենք նրան: Ես հիմա ոչ միայն կոչ եմ անում կամ խնդրում, այլ ասում, որ մենք կարող ենք դա անել, դա մեր ձեռքում է »,-ասում է գեներալ-մայոր ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
Երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ(ՄՐՈ) էլ նշում է. «Պատերազմի ժամանակ մեր զենքերը քիչ են եղել, սակայն տեղում է եղել մարտական ոգին, որի շնորհիվ էլ հաղթել ենք: Մեզ ուժ է տվել, առաջին իսկ օրվանից կողքներիս կանգնել Գուսան Հայկազունը. նրա շնորհիվ են նաև այդ հաղթանակները»:
Չմոռանանք Արցախյան ազատագրական պայքարն անցած և այդ պայքարի ճանապարհին ծնված բոլորիս քաջ հայտնի ու այդչափ սիրված երգերը՝ «Հայեր միացեք», «Պատերազմ են գնում», «Գետաշեն», «Մոնթե Մելքոնյան», «Լավագույն տղերքը մենք ենք»…
Հայկազունուն աջակցելու համար նրա անունով բացվել են հաշվեհամարներ.
11805003430500 ՀՀ դրամ
11805003430501ԱՄՆ դոլար
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

