ԲԱԴԵՆ-ԲԱԴԵՆԻ ՍՈՒՊԵՄՐՑԱՇԱՐՆ ԷԼ ԱՐՈՆՅԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽԻ
Արխիվ 12-16ԲԱԴԵՆ-ԲԱԴԵՆԻ ՍՈՒՊԵՄՐՑԱՇԱՐՆ ԷԼ
ԱՐՈՆՅԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽԻ
Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում ավարտվող շախմատային սուպերմրցաշարն իր հարկի տակ էր հավաքել աշխարհի ուժեղագույն շախմատիստներին, որոնց թվում է նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ:Մինչ այդ կայացած Վեյկ Ան Զեե-ի Tata Steel Chess սուպերմրցաշարը իսկական սառը ցնցուղ էր Արոնյանի համար. արդյունքներն ու ընթացքը որեւէ կերպ չէին համապատասխանում նրա որակներին: Եվ ահա Բադեն-Բադենի մրցաշարը իրավիճակը շտկելու լավ հնարավորություն էր, սակայն այստեղ էլ Արոնյանը փայլուն ելույթներով աչքի չընկավ: Առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենի հետ: Այս մեկնարկը կարելի է նաեւ հաջող համարել, քանզի Կարլսենի հետ դիմակայություններում Արոնյանը երկար ժամանակ է, ինչ միայն պարտություններ էր գրանցում: Բացի այդ, առաջին տուրի բոլոր պարտիաներն էլ ոչ-ոքի արդյունքով էին ավարտվել, ինչը հատկապես շահեկան էր ուժեղագույններից մեկի հետ արդեն խաղացած Արոնյանի համար: Բայց ահա երկրորդ տուրում եւս Լեւոն Արոնյանը դարձյալ ոչ-ոքի խաղաց ¥մրցակիցը Գերմանիան ներկայացնող Դավիթ Բարամիձեն էր¤: Մրցաշարի երրորդ տուրը համեմատաբար ավելի բարդ ստացվեց, արդյունքն էլª անհաջող. Արոնյանը սպիտակներով պարտվեց իտալացի Ֆաբիանո Կարուանային: Չորրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականի առաջատարը սեւերով մրցեց ֆրանսիացի Էթյեն Բաքրոյի հետª գրանցելով հերթական ոչ-ոքին: Եվ միայն 5-րդ տուրում Արոնյանը վերջապես հաղթանակ տոնեց, եւ առավել կարեւոր էր այն, որ մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր, ու այդ հաղթանակը հայ գրոսմայստերին կարող է վստահություն հաղորդել: Սակայն նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով ոչ-ոքի խաղաց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Արդյունքում վերջինª 7-րդ տուրից առաջ Կարլսենն ու Նայդիչը 4-ական միավորով կիսում են առաջին տեղը, իսկ Արոնյանն ունի երեք միավոր, այսինքն հաղթական հորիզոնական զբաղեցնելու հավանականություն չկա:
Հավելենք, որ փետրվարը հայ շախմատիստի համար կարեւոր մրցաշարերով հագեցած ամիս է. փետրվարի 13-19-ը Արոնյանը կմասնակցի "Ցյուրիխի շախմատային մարտահրավեր" գերհզոր մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը եւ Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան):
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

