2014 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՎ ՎԱՏԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

Արխիվ 12-16

2014 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՎ ՎԱՏԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

«Իրավունք» թերթը շարունակելով լավագույն ավանդույթները` այս տարի եւս ներկայացնում է նախորդ տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած մշակույթի լավագույն եւ վատագույն գործիչներին:


Եվ այսպես, ըստ «Իրավունք» թերթի`


Երաժշտության բնագավառում ԼԱՎԱԳՈՒՅՆ կոմպոզիտոր է համարվել ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ` 75-ամյակի, նշանակալի ավանդի եւ հայանպաստ գործունեության համար:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ժողովրդական երգչուհի է համարվել ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ` 90-ամյակի, նշանակալի ավանդի եւ հայ երգը տասնամյակներ շարունակ բարձր մակարդակով ներկայացնելու համար:

 


Երգարվեստի բնագավառում ԼԱՎԱԳՈՒՅՆ օպերային երգչուհի է համարվելՀԱՍՄԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ` Վերդիի «Տրավիատա» օպերայում փայլուն դերակատարման համար:
ԼԱՎԱԳՈՒՅՆ օպերային երգիչ է համարվել ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ` տարվա ընթացքում փայլուն դերակատարումների եւ հայկական օպերային արվեստը մի քանի միջազգային մրցույթներում լավագույնս ներկայացնելու համար:

 


Էստրադային ԼԱՎԱԳՈՒՅՆ երգիչ է համարվել ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` կոմպոզիտոր Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ երգերը լավագույնս կատարելու համար:
ԼԱՎԱԳՈՒՅՆ երգչուհիներ են համարվել ԻՆԳԱ եւ ԱՆՈՒՇ ԱՐՇԱԿՅԱՆ քույրերը` հայկական ֆոլկը մաքրամաքուր մատուցելու եւ պահելու համար:
ՎԱՏԱԳՈՒՅՆ երգիչ է համարվել ԷՌՆԵՍՏ THE BEST-ը` բացի երգելուց ամեն ինչով զբաղվելու, դրսից Հայրենիքը վատաբանելու ու պախարակելու համար:

 


Թատերական ոլորտում ԼԱՎԱԳՈՒՅՆ թատրոն է համարվել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը` տարվա ընթացքում հայ դրամատուրգների գործերը` մասնավորապես Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերտը բեմադրելու համար:  
ՎԱՏԱԳՈՒՅՆ թատրոն է համարվել Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը` տարվա ընթացքում հաճախակի սկանդալների կիզակետում հայտնվելու համար:
ԼԱՎԱԳՈՒՅՆ դերասան է համարվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ՀՀ վաստակավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ` Պ. Զեյթույցյանի «100 տարի անց» ներկայացման մեջ տպավորիչ կերպար կերտելու համար:
ԼԱՎԱԳՈՒՅՆ դերասանուհի է համարվել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի ՆԱՐԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ` Բ. Նուշիչի «Տիկին մինիստրուհին» ներկայացման մեջ Մինիստրուհու կերպարը տպավորիչ կերտելու համար:


Պարարվեստի բնագավառում ԼԱՎԱԳՈՒՅՆ պարող է համարվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար պարող ՌՈՒԲԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ` ոլորտում ցուցաբերած փայլուն դերակատարումների համար:
ԼԱՎԱԳՈՒՅՆ պարուհի է համարվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի ՄԱՐԻԱ ԴԻՎԱՆՅԱՆԸ` ոլորտում ունեցած մեծ ներդրման համար:


Կինեմատոգրաֆիայում ԼԱՎԱԳՈՒՅՆ ֆիլմ է համարվել ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «Թեւանիկը»` Արցախյան ազատամարտի մասին գեղարվեստական արտացոլումը լավագույնս ներկայացնելու եւ հայ ժողովրդի ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար:
ՎԱՏԱԳՈՒՅՆ ֆիլմեր են համարվել դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին», որի ցուցադրությունը Հայաստանում երկար ժամանակ արգելելուց հետո, ի վերջո, ընդամենը մեկ անգամ ցուցադրվեց «Սինեմա Սթար» կինոթատրոնում եւ Նիկոլաս Սթոլերի «Հարեւանները պատերազմի շեմին» ֆիլմը, որը «Իրավունքի» արձագանքից հետո դադարեց ցուցադրվել «Մոսկվա» կինոթատրոնում:


ԼԱՎԱԳՈՒՅՆ փառատոն է համարվել «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնը` մոնոներկայացումների ժանրը զարգացնելու համար:
ՎԱՏԱԳՈՒՅՆ փառատոն է համարվել Բրիտանական ֆիլմերի փառատոնը` հայ ավանդույթները հակասող ֆիլմեր ցուցադրելու համար:


Տարվա մշակութային հաստատության ԼԱՎԱԳՈՒՅՆ ղեկավար է ճանաչվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ` տարվա ընթացքում մշակույթին եւ ազգային երաժշտությանը լավագույնս աջակցելու համար:  
ՎԱՏԱԳՈՒՅՆ ղեկավար է ճանաչվել Հայաստանի փայտարվեստի թանգարանի տնօրեն ՀԵՆՐԻԿ ՍՈԼԱԽՅԱՆԸ` թանգարանի գործունեությունը հասարակությունից թաքցնելու եւ ոչ թափանցիկ գործունեություն ծավալելու համար:


Գրականության ասպարեզում ԼԱՎԱԳՈՒՅՆ գրող է համարվել ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԸ` հետմահու տպագրված «Մհերի դռան գիրքը» գրքի համար:
ՎԱՏԱԳՈՒՅՆ գրող է համարվել Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը` «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի Հայոց ցեղասպանության անհերքելի փաստերը խեղաթյուրելու համար:



Ներկայացրեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում