ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐԸ

Հավաստի աղբյուրների փոխանցմամբª Վրաստանում վերջին ժամանակներս ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ այդ երկրի տարածքով անցնող բեռնափոխադրող մեքենաների հետ կապված` որոշակի օրենսդրական հստակեցումների կարիք կա:
Այդ թեմայով զբաղվող վրացական որոշ օղակներ այն համոզմունքին են, որ որոշակի նորմատիվներից ավելի քաշող բեռնափոխադրող ավտոմեքենաները լրջորեն վնասում են Վրաստանի ասֆալտապատ ճանապարհները: Այսինքն, որ կոնկրետ մեքենաների տեխնիկական տվյալներից ելնելովª սահմանվի բեռի քաշի թույլատրելի առավելագույն քանակություն:
Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, այդ արգելքը ավելի շատ թուրքական ավտոմեքենաների դեմ է, որոնք հազարներով եւ գերբեռնված Վրաստանով անցնում են Ռուսաստան: Իսկ իմաստն այն է, որ փորձեն այդ բեռները Վրաստանում ավտոմեքենաներից անցկացնել երկաթուղային փոխադրման, ինչը կբարելավի մեռյալ վիճակում գտնվող վրացական երկաթուղային համակարգը: Այսինքն, որ Բաթումում բեռները բարձեն վագոններ եւ վրացական ու ադրբեջանական երկաթուղիներով հասցնեն Ռուսաստան: Դա համարվում է վնասաբեր. հակառակ պարագայում թուրքական բեռնափոխադրողները վաղուց կանցնեին այդ մեխանիզմին: Եվ ահա Վրաստանում մտածում են դա պարտադրել օրենքով. արհեստականորեն փոքրացնել ավտոբեռնափոխադրումների ծավալները, որի դեպքում երկաթուղին կդառնա ավելի շահավետ:
Միգուցե իրո՞ք դա ուղղված է հենց թուրքական բեռների դեմ, որոնք իրականում բավականին մեծ ծավալներով Վրաստանով գնում են Ռուսաստան: Բայց փաստ է, որ նման կարգավորումը մեխանիկորեն կազդի նաեւ Վրաստանով Հայաստանից Ռուսաստան տարվող-բերվող բեռների վրա եւս: Ընդ որումª հայկական բեռներն այլընտրանքիցª ադրբեջանական երկաթուղուց օգտվելու տարբերակ չունեն, այսինքնª միանգամից կհայտնվենք բեռնափոխադրումների ծախսերի աճի փաստի առաջ: Տեղյա՞կ են արդյոք վերոնշյալ  խնդրից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում, արդյոք դա որեւէ կերպ կարո՞ղ է ազդել մեր բեռնափոխադրումների ինքնարժեքի վրա, փորձեցինք պարզել նախարարությունից, որտեղից մեզ խնդրեցին գրավոր հարցը ուղարկել: Եվ մինչ կստանանք նախարարության պարզաբանումը, հույս հայտնենք, որ մեր պատկան կառույցը հասցրել է տեղեկանալ նման հեռանկարին եւ միջոցներ ձեռնարկել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում