51-ԱՄՅԱ ԿՆՈՋ ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Արխիվ 12-16

51-ԱՄՅԱ ԿՆՈՋ ԴԱԺԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ


Փարաքար գյուղի բնակիչները մինչ օրս ցնցված են փետրվարի 5-ին տեղի ունեցած դաժան սպանությունից: Հիշեցնենք, որ օրերս Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է դանակի երեսունից ավելի հարվածներ ստացած տանտիրուհու` 51-ամյա Անահիտ Զաքեւոսյանի դին:
Չնայած դեպքից արդեն մի քանի օր է անցել, բայց փարաքարցիները դեռ շոկի մեջ են: "Հանցագործը նույն ձեռագրով է վարվել Անահիտի հետ, ինչ Պերմյակովըª Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի: Նույն բանն է` մտել է դաժան, անմարդկային ձեւով սպանել տանտիրուհուն ու դուրս եկել",- մեզ հետ զրույցում ասաց Փարաքարի բնակիչներից մեկը` Արամը: Իսկ ահա գյուղապետ Սամվել Վարդանյանն այսպես է ներկայացնում տեղի ունեցածը.
- Գյուղում բոլորը շոկի մեջ են, չենք հասկանում, թե ինչը կարող էր լինել այս սպանության պատճառը: Այդ ընտանիքը ոչնչով աչքի չէր ընկնում, գյուղում փոքրիկ խանութ ունեին, որն էլ նրանց ապրուստի միջոցն է եղել: Մարդ ու կին խանութ էին աշխատում: Երեկոյան 9-ի կողմերն Անահիտն ամուսնուն ասել է, որ գնում է տուն` հեռուստացույց դիտելու, եւ այս դեպքն է պատահել: Ամուսինը մինչ օրս ուշքի չի գալիս, չի խոսում, սթրեսից դուրս գալ չի կարողանում: Այդ օրը իրենց հետ ապրող տղան էլ տանը չի եղել: Ըստ ամենայնի, երբ Անահիտը գնացել է տուն, հանցագործը կամ հանցագործները արդեն տանն են եղել: Կնոջ տուն գնալուց մոտ մի ժամ հետո ամուսինն է գնացել տուն, բացել է դուռը եւ հայտնաբերել կնոջըª արնաշաղախ վիճակում: Անմիջապես օգնության է կանչել հարեւանին, ով էլ Շտապ օգնություն է կանչել, բայց, ցավոք, արդեն ուշ էր: Այս պահին դեռեւս դեպքի վայրում աշխատում են քննիչները, իրավապահ մարմինները քննություն են իրականացնում, հուսով ենք` հանցագործը կհայտնաբերվի եւ կպատժվի` ինչքան` շուտ, այնքան` լավ: Ասում են` Անահիտի ձեռքին էլ է դանակ եղել, հնարավոր է` ինքն էլ է պաշտպանվել, հստակ ոչինչ ասել չեմ կարող:
Դեպքի մասին առավել մանրամասն տեղեկություն փորձեցինք պարզել նաեւ սպանված Անահիտ Զաքեւոսյանի ամուսնու եղբորից` Արմեն Զաքեւոսյանից, ով բավական վրդովված էր, քանի որ.
- Հերյուրանքներ են տարածում եղբորս ընտանիքի հետ կատարված ողբերգության մասին: Գրում են, թե իբր մայրս տեսնելով հարսին այդ վիճակում` ինֆարկտ է ստացել, նման բան չկա, ինքը հիմա կողքիս նստած է: Իսկ սուտ, հերյուրանքներ տարածողներին ես դատի եմ տալու, թող չփորձեն մեր դժբախտությունը ոնց ուզեն` այդպես ներկայացնեն:
- Կասե՞ք, ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը:
- Եղբայրս խանութում է եղել, որը տանից ահագին հեռու է: Խանութը փակել էր, որ գնար տուն` հաց ուտելու: Հացը ձեռքին մտել է տուն ու կնոջը հայտնաբերել արնաքամ վիճակում:
- Ճի՞շտ է, որ Ձեր հարսի ձեռքին դանակ է եղել, իբր դրանով նա փորձել է պաշտպանվել:
- Նման բան չի եղել, ժողովուրդն ինչ ասես, որ չի խոսում:
- Իսկ, ինչո՞վ եք բացատրում կատարվածը:
- Չեմ էլ կարողանում ինչ-որ բանով բացատրել: Աշխարհի խելոք տղեն է իմ ախպերը, ոչ մի թշնամի չուներ, ամենաբարի, կամեցող մարդն է: Խելոք, աշխատող, բանվոր տղա է եղբայրս: Ըստ իս, մտել են գողություն անելու, բայց հանդիպել են հարսիս ու արել էն, ինչի ականատես եղանք:
- Տանից ոչինչ չի՞ պակասել:
- Ոչինչ չի պակասել տանից, սա լուրջ հանցագործություն է, եւ հուսով եմ, որ իրավապահները արագ կբացահայտեն եղբորս տունը թալանող ցանկացողին կամ ցանկացողներին ու հարսիս նման ձեւով սպանողներին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում