«ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ԱՅՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒՆ»

Արխիվ 12-16

«ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ԱՅՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒՆ»


«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն այս անգամ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆՆ էր, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց մեր ընթերցողների հեռախոսազանգերին ու ֆեյսբուքյան հարցերին: ՀՀ արդարադատության փոխնախարարին ուղղված հարցերը մասնավորապես վերաբերում էին ԴԱՀԿ, ՔԿԱԳ ոլորտի քաղաքականության մշակմանը եւ մեթոդական ղեկավարմանը, նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում ԴԱՀԿ ծառայության գործունեության ապահովմանն ու համակարգմանը, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի քաղաքականությանը եւ ռազմավարական ծրագրերի մշակման իրականացմանը: «Ուղիղ կապի» ընթացքում «Իրավունքը» նույնպես մի քանի հարց ուղղեց պարոն Քրմոյանին, որը ներկայացնում ենք ստորեւ:
-Պարոն փոխնախարար, հնչած հարցերը մեծամասամբ վերաբերում էին քրեակատարողական հիմնարկներին, բայց անդրադառնանք նաեւ սահմանադրական բարեփոխումներին, հատկապես այն կետերին, որոնք վերաբերում են Ձեր ոլորտին:


- Սահմանադրական բարեփոխումները հիմնականում նպատակաուղղված են  մարդու իրավունքների ամրապնդմանը եւ համապատասխան մեխանիզմների ստեղծմանը եւ, իհարկե, այդ գործընթացը շարունակվում է: Մենք մի շարք միջազգային պարտավորություններ ունենք, որոնք նույնպես քննարկում ենք սահմանադրական բարեփոխումների շրջանակներում: Որոշակի միջազգային փաստաթղթեր կարող են վավերացվել` բացառապես Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների կոնտեքստում: Ամբողջ գաղափարախոսությունը սահմանադրական բարեփոխումների մարդու իրավունքների երաշխավորման համար լրացուցիչ պայմանների, լրացուցիչ կարգավորումների, լրացուցիչ երաշխիքների ամրագրումն է եւ արդյունավետ կառավարման համակարգի ապահովումը: Եվ կարծում եմ` սա շատ դրական արդյունք կունենա, որովհետեւ հետխորհրդային շրջանում մենք արդեն մեկ անգամ բարեփոխել ենք Սահմանադրությունը, սա արդեն երկրորդ անգամ ենք բարեփոխում, մինչդեռ շատ հետխորհրդային երկրներ, իրենք, ուղղակի, մի սահմանադրություն են ընդունել եւ որեւէ փոփոխություն չեն արել, չեն արդիականացրել: Իսկ մեր իրավական համակարգը ավելի դինամիկ է զարգանում, եւ այդ թվում սահմանադրական բարեփոխումները դրա կարեւորագույն քայլերից են:
- Ի դեպ, որոշ միջազգային փաստաթղթերի վավերացումը վերածվում է  եվրաստանդարտացման գործընթացի, ինչի արդյունքում, օրինակ, այսօր "Իրավունք" թերթին 22 ԵԽԽՎ-յան եվրապատգամավորներ, տեղի ԼԳԲՏ համայնքի ակտիվիստներ մեղադրում են, թե բացասական կարծիք եք արտահայտում համասեռամոլների լոբբիստների հասցեին, աղանդավորները դատարանում մեղադրում են, թե թերթը ստորադասում է իրենց Հայ առաքելական եկեղեցուց եւ այլն: Ըստ Ձեզ, ո՞րը պետք է լինի խնդրի լուծումը, որովհետեւ այստեղ ավելի շատ ազգային արժեհամակարգի բախում է, ոչ թե սահմանադրական հոդվածների:
- Եթե կան որոշակի եվրոպական, միջազգային չափանիշներ, չի նշանակում, որ Հայաստանը պետք է բոլոր ստանդարտներին հետեւի: Այդուհանդերձ մենք ունենք միջազգային պարտավորություններ, եւ նաեւ այդ պարտավորությունների կատարումը երաշխավորում է Հայաստանի հեղինակությունը միջազգային հարաբերություններում: Մենք փորձում ենք այդ երկու խնդիրները համատեղել, այսինքն` հաշվի առնել մեր ազգային շահը, մեր ազգային մտածողությունը, մեր ազգային ավանդույթները եւ նաեւ  եվրոպական ընտանիքում գործող ավանդույթները, որոնք կան: Հիմնականում մեզ համար ընդունելի են այն փոփոխությունները, այն օրենսդրական կարգավարումները, որոնք միտված են մարդու իրավունքները պաշտպանելուն, երաշխավորելուն, եւ այդ փոփոխությունները մեր կողմից ընդունվել են: Եվ եթե ուսումնասիրեք, բազմաթիվ փաստաթղթեր կան, որ մենք ամբողջությամբ չենք վավերացրել, չենք ընդունել կամ մեզ համար դրանք մասնակի ու վերապահումով են ընդունելի եղել: Մենք դիտարկում ենք մարդուն` որպես գերագույն արժեք, եւ դրա շուրջ ինչպիսի դրական փոփոխություն մեզ առաջարկվում է, այդ փոփոխություններն ընդունում ենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.
- Մեր ընթերցողների հարցերին ի պատասխան` ՀՀ արդարադատության փոխնախարարի տված պատասխաններին ծանոթացե՛ք «Իրավունք» թերթի չորեքշաբթի օրվա տպագիր համարում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում