"ԵՎՐՈՊԱՆ ՈՉ ԹԵ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԽՈՍՔԻ ՖԱՇԻԶՄԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆ Է"

Արխիվ 12-16

"ԵՎՐՈՊԱՆ ՈՉ ԹԵ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԽՈՍՔԻ ՖԱՇԻԶՄԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆ Է"


"Ես կտրականապես դեմ եմ, որ ազգային ողբերգությունը վերցնեն եւ օգտագործեն անիմաստ տեղը: Այս մասին ես անգամ զանգահարել եւ ասել եմ "Նախախորհրդարանի" անդամներին: Պետք է միավորվել մեկ գաղափարի շուրջ, իսկ դրանից դուրս մենք պարզապես կուրախացնենք մեր թշնամիներին: Ես նրանց անգամ ասացի` չէ որ դուք ո՛չ ռեսուրս ունեք եւ ո՛չ էլ գաղափարախոսություն, որով կարողանաք իրականացնել "100-ամյակն առանց ռեժիմի" ծրագիրը",- մեզ հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ` պատասխանելով Բերձորում տեղի ունեցած իրադարձությունների հարցին: Ըստ մեր զրուցակցի, Իգոր Մուրադյանը, ով եւս համարվում է "Նախախորհրդարանի" անդամ, ասել է, որ փորձում էին Արցախում հակառուսական տրամադրություններ մտցնել: Ըստ պարոն Ստամբոլցյանի` միջին գրագետից մինչեւ գրագետ մարդ շատ լավ հասկանում են, որ այն, ինչ նրանք փորձում էին անել, օգտակար չէ. "Ղարաբաղը ես համարում եմ մեր մարզերից մեկը, չնայած, որ մենք անկախ ենք կոչում: Հարց է ծագում` գնում էին այնտեղ, որ ի՞նչ ապացուցեն: Միայն հունվար ամսին մենք 10 զոհ ենք տվել սահմանին, եւ եթե հիմա ռուսական զորքը մեզ չպաշտպանի, դուք այդքան զորք ունե՞ք` հարցի լուծման համար":
-Հավանաբար, տեղյակ եք, որ ԵԽԽՎ 22 պատգամավորներ հատուկ բանաձեւ են ընդունել, որպեսզի հայաստանյան իշխանությունները վերանայեն "Իրավունք" թերթի եւ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի գործունեությունը Հայաստանում, եւ նշենք, որ անցալ տարվանից թերթը գտնվում է դատական վիճաբանությունների մեջ` համասեռամոլների լոբբիստների հետ: Ձեր կարծիքով` սա տոտալիտարիզմի դրսեւորում չէ՞, եւ արդյո՞ք չի հակասում եվրոպական արժեքներին:
- Հետաքրքիրն այն է, որ նույն Եվրոպան խոսքի եւ մամուլի ազատության կողմնակիցն է, բայց երբ իր խոսքը բարձրացնում է մի այլասերված` դա համարում են խոսքի ազատություն, իսկ երբ մեկը կամ մի լրատվամիջոց սկսում է դրանց դեմ խոսել, ապա սա ընդունելի չէ իրենց համար: Եթե դուք ձեզ թույլ եք տալիս ձեր գաղափարները քարոզել, ապա ես եւս իրավունք ունեմ իմ գաղափարները քարոզել, իմ գաղափարը դեմ է միասեռականությանը, իսկ իրենցը` նորմալ ընտանիքին: Սա Եվրոպայի աբսուրդներից մեկն է, ֆաշիզմի դրսեւորում, ինչպես Հիտլերի ու Ստալինի ժամանակ:
Բացի այդ, ես ուրախ եմ, որ "Իրավունք" թերթը եւ Հայկ Բաբուխանյանը ԵԽԽՎ-ի համար հանդիսանում են գաղափար կրողներ: Ես եւ բազում ՀԿ-ներ պատրաստ ենք ստորագրել այն հայտարարության տակ, որ այն, ինչ կատարում է թերթն ու քաղաքական գործիչը, բարոյական է: Մեզ Եվրոպան չի հետաքրքրում, քանի որ նրանք ոչ թե խոսքի ազատության, այլ խոսքի ֆաշիզմի կողմնակիցն են:
- Վերջերս կոչեր են հնչում, որ պետք է Հայաստանը ստորագրի Եվրաասոցացման պայմանագրի քաղաքական մասը: Ի՞նչ կասեք այս առումով:
- Եթե հիշում եք, նույն Եվրոպան, երբ Հայաստանը պատրաստվում էր մտնել ԵՏՄ հայտարարեց, որ եթե մտնեք, այլեւս մեզ հետ գործ չեք ունենա, որի համար ես շատ ուրախացա` մտածելով, որ իր վերջո կազատվենք այդ այլանդակություններից: Բայց երբ Եվրոպան զգաց ու հասկացավ, որ արդեն մտնում ենք, կարծես փոշմանեց ու ասաց, որ մեր դռները բաց են, կարող եք մեզ մոտ գալ: Հիմա նրանք փորձում են մեզ ինտենսիվ իրենց մոտ ներքաշել:
- Վերջերս մի շարք քաղաքական գործիչներ, քաղաքական ուժեր միացել են ՍԻՄ-ի այն կոչին, որ փետրվարի 15-ից, մեծ պահքի օրվանից, մինչեւ ապրիլի 24-ը հայտարարել ազգային միասնության շարժման օրեր: Դուք միանո՞ւմ եք այդ կոչին, ի՞նչ կասեք:
- Ես ոչ միայն միանում եմ, այլ ես այդ կոչի կողմնակիցն եմ դեռեւս 1965 թվականից, երբ  ուսանող էի եւ նշվում էր Ցեղասպանության 50-րդ տարելիցը: Այդ ժամանակ ես Հայաստանի ողջ ուսանողության պատասխանատուն էի: Այո, մենք պետք է ունենանք մեկ գաղափարախոսություն, որպեսզի կարողանանք առաջ գնալ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում