ԼԱՎ ՕՐԻՑ ՉԷ, ՈՐ ՕԼԱՆԴՆ ՈՒ ՄԵՐԿԵԼԸ ՎԱԽԵՑԱԾ ՄՈՍԿՎԱ ՎԱԶԵՑԻՆ

Արխիվ 12-16

ԼԱՎ ՕՐԻՑ ՉԷ, ՈՐ ՕԼԱՆԴՆ ՈՒ ՄԵՐԿԵԼԸ ՎԱԽԵՑԱԾ ՄՈՍԿՎԱ ՎԱԶԵՑԻՆ


Դեռ միայն անցած ամսվա վերջերին էր, որ ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի ուղղությամբ ոչ անհայտ օգնական Վիկտորիա Նուլանդը բաց տեքստով հայտարարություն-կոչ հղեց ՆԱՏՕ-ին. "Մենք պետք է, որքան կարող ենք, արագ ստեղծենք հրամանատարական կետեր այն վեց երկրներում, որոնք գտնվում են ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻ գծում": Ռազմաճակատ ասվածը հատուկ ընդգծում ենքª շեշտելու համար, որ եթե ամերիկյան պետքարտուղարությունը դիվանագիտականից անցել է այդքան ընդգծված ռազմական տերմինաբանության, ապա դրանից, մեղմ ասած, լավ հոտ չի գալիս:

ԵՎՐՈՊԱՆ ՍԿՍԵԼ Է ՍԱՐՍԱՓԵԼ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

Այդ մտավախությունը շատ ավելի առարկայական դարձավ, երբ հաշված օրեր անց ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ղեկավարությունը ոչ միայն հաստատեց տիկին Նուլանդի հիշատակած այդ վեց հրամանատարական կետերը հիմնելու մասին, այլ նաեւ, որ պատրաստվում է դաշինքի ուժերն Արեւելյան Եվրոպայում, այսինքնª հենց Ռուսաստանի քթի տակ հասցնել այն ծավալին, ինչն աննախադեպ է անցած դարի 80-ականներից ի վեր: Սա, անշուշտ, Մոսկվային հասցեագրված միանգամայն թափանցիկ, անգամ դիվանագիտական տերմինաբանությամբ չքողարկված մարտահրավեր է, որը միանգամից կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի այն պահին, երբ կիրականացնի օրերս հնչեցրած իր երկրորդ սպառնալիքն ու պաշտոնապես կսկսի Ուկրաինային զենք մատակարարել: Մյուս կողմից էլª տիկին Նուլանդի "ռազմաճակատային" հռետորաբանությանը հաջորդեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը, թե Ռուսաստանն սկսում է ռազմավարական կարեւորագույն ուղղություններով, այսինքն պետք է հասկանալª նաեւ արեւմտյան հատվածում "ուժեղացնել զորքերը", ինչը ակնարկ է, որ մարտահրավերն ընդունված է:
Այս մարտաշունչ հռետորաբանությունը կվերածվի՞ Ռուսաստան-ՆԱՏՕ, ավելի կոնկրետª Ռուսաստան-ԱՄՆ ուղղակի ռազմական բախման. թերեւսª ոչ: Բացատրությունն էլ շատ պարզ է. երկու կողմն էլ ունեն միմյանց, այսինքնª նաեւ ողջ մոլորակը մի հարյուր անգամ երաշխավորված ոչնչացնելու պոտենցիալ, եւ լարվածության պիկին հասնելուն պես այդ արգելակող մեխանիզմները հաստատ միանգամից կմիանան: Այլ հարց է, թե որտեղ է այդ պիկը, այսինքնª մինչեւ այդ կետին հասնելը հնարավո՞ր է տարածաշրջանային բնույթի մեծ պատերազմը: Դա արդեն ոչ ոք չի կարող բացառել:
Ընդ որում, նման պատերազմի դետոնատոր, իհարկե, կարող է դառնալ Ուկրաինան, եւ Եվրոպան էլ, թերեւս, սկսել է հստակ գիտակցել ու ակնհայտորեն սարսափել, որ նման պայթյունի դեպքում առաջինն ինքն է, որ կթաղվի դրա բեկորների տակ:
Գումարած նաեւ այն, որ Եվրոպան նաեւ իր ներքին խնդիրներն այդպես էլ չի կարողանում մարսել: Մի կողմիցª իսլամիստ-հակաիսլամիստական բախումներն են: Մյուս կողմիցª Հունաստանի օրինակով ներքին հակասություններն են սպառնում հիմքից ոչնչացնել Եվրոպայի ներկայիս տնտեսական եւ քաղաքական կառուցվածքը: Էլ չասած ռուսների հետ հարաբերությունների վատթարացման եւ դրանից բխող տնտեսական ու հատկապեսª էներգետիկ խնդիրների մասին: Ընդ որում, այդª էներգետիկ ուղղությամբ լարվածության գագաթնակետ դարձած "Հարավային հոսք" գազատարից հրաժարվելուց հետոª ՌԴ-ն արդեն իսկ հայտարարում է, որ Թուրքիայի հետ ռեկորդային կարճ ժամկետում հասցրել է հստակեցնել փոխարինող գազատարիª "Թուրքական հոսքի" կառուցման ուղին: Դա, ի դեպ, քիչ է տարբերվում "Հարավային հոսքի" ծրագրային ուղուց, միայն վերջնամասում գազամուղը Սեւ ծովից բուլղարական ափի փոխարեն դուրս է գալու թուրքական ափ ¥տե՛ս քարտեզը¤, այն էլª Հունաստանից ոչ հեռու: Այսինքնª նախատեսվածի պես այդ գազը կգնա Հարավային Եվրոպաª պարզապես ֆինանսաքաղաքական դիվիդենտները ԵՄ անդամ Բուլղարիայի փոխարեն կհասնի Եվրոպայի հանդեպ նման տնտեսաքաղաքական լծակ երազող Թուրքիային: Այս իրավիճակում, իհարկե, իր օգուտն է տեսնում նաեւ Հունաստանը, ինչը, իհարկե, վերջինիս համար ներկայիս ընդգծված հակաեվրամիութենական խաղում հավելյալ խթան է: Իսկ Եվրոպան, ճիշտ է, այս օրերին նորից հիշեց ադրբեջանական գազի մասին, բայց քանիցս տապալված այդ զառամյալ ծրագրին միանալուն այս պահին որեւէ էներգետիկ կորպորացիա լուրջ չի վերաբերվում:
Մի խոսքովª արդեն նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, որ Եվրոպան կանգնել է մի շարք լրջագույն հիմնախնդիրների առաջª սկսած պատերազմի վտանգից` մինչեւ էներգետիկա: Պակաս տեսանելի չէ, որ այդ խնդիրների կամ գոնե դրանցից մի քանիսի լուծումը կախված է Եվրոպա-Ռուսաստան հարաբերություններից կամª ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումից: Եվ այս առումով, իհարկե, կանցլեր Մերկելի եւ նախագահ Օլանդի հայտնի այցը Կիեւ ու Մոսկվա` պատերազմը դադարեցնելու մասին հերթական ծրագրային փաստաթուղթը ձեռքներին:

ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Գերմանիայի եւ Ֆրանսիայի այդ հերթական առաջարկի մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան: Սակայն դրա էությունը ի սկզբանե էլ պարզ էր. Դոնբասի վերահսկողության ներկայիս գոտու շուրջ ստեղծել մինչեւ 70 կիլոմետրանոց ապառազմական գոտի, որի անվտանգությունը, թերեւս Մոսկվայի պահանջով, պետք է վերահսկի ռուսական եւ ԵԱՀԿ-ի խաղաղասիրական առաքելությունըª մինչեւ ճգնաժամի վերջնական հաղթահարումը: Այսինքնª խոսքը մոտավորապես Մերձդնեստրի կամ Աբխազիայի օրինակով հակամարտության "սառեցման" մասին է, թերեւս նաեւ այն նախապայմանով, որ մինչ վերջնական լուծումը Ուկրաինան չի վերածվի ՆԱՏՕ-ական մի մեծ ռազմաբազայի:
Նման սխեման` Բեռլին-Փարիզ-Կիեւ-Մոսկվա հարթությունում. բոլորն էլ ինչ-որ բան կորցնում են, ինչ-որ բանª շահում, եւ, գլխավորը, պահպանում են հետագա մանեւրների հնարավորությունը: Միայն թե այս սխեմայի մեջ տեսանելի չէ ուկրաինական այս խաղի առանցքային կողմերից մեկիª Վաշինգտոնի շահը: Ճիշտ է, տեսականորեն ուկրաինական մնացած տարածքում կպահպանվի ամերիկյան քաղաքական գերիշխանությունը, սակայն երկարաժամկետ կտրվածքով այդ գերիշխանությունը պահելու համար պետք է հսկայական փողեր ներդնել, հաշվի առնելով, որ Ուկրաինայի հիմնական տնտեսական պոտենցիալը կմնա "փշալարերից" այն կողմ: Իհարկեª Կիեւին մշտապես կերակրելու հեռանկարն ամենեւին էլ ո՛չ Վաշինգտոնի եւ ո՛չ էլ Եվրոպայի երազանքն է: Բայց չկերակրելու դեպքում ի՞նչ պետք է անեն մինչեւ վերջ զինված բենդերաֆաշիստական զանգվածների հետ: Գումարած դրանª այս իրավիճակն ամենեւին էլ ամենագլխավորիª դոլարի համաշխարհային հեգեմոնիայի պահպանմանը չի նպաստելու, առավել եւս, որ Ուկրաինայում նման հարաբերական կայունությունը, իհարկե, ժամանակ կտա ՌԴ-ինª ամրապնդվելու համար:
Ուրեմն այս իրողությունները հաշվի առնելովª հնարավո՞ր է, որ Մերկել-Օլանդի այդ "Մինսկ պլյուս" անվանմամբ ծրագիրն աշխատի: Մոսկվայից շատ չանցած` Վաշինգտոն մեկնելովª տիկին Մերկելը, կարծում ենք, կփորձի Օբամային համոզելª համաձայնել այդ տարբերակինª թերեւս նրան էլ ներկայացնելով այն միտքը, որն արդեն բացատրվել է Պորոշենկոյինª սա վերջին շանսն է: Համենայնդեպսª ուկրաինական տնտեսությունը մեռնում է աչքի առաջ, ներքին գներն անգամներով են ավելանում, ուկրաինական գրիվինի փոխարժեք հասկացությունը միայն տխուր քմծիծաղ է առաջացնում: Այսինքնª պատերազմը երկար շարունակելու եւ ոչ մի շանս Կիեւը չունի, եթե նույնիսկ Վաշինգտոնն սկսի զենքի մեծ խմբաքանակներ ուղարկել: Իսկ տնտեսությունից զատª այս օրերին Կիեւի զինված ուժերը գրեթե զրկվել են որեւէ հարձակողական ունակությունից, եւ փոխարենը` Դոնբասի բանակը կրակայինից զատ նաեւ ֆիզիկական շրջապատման մեջ առավ Դեբալցեւոյի հատվածըª երեկ կեսօրին հայտարարելով նաեւ բուն Դեբալցեւո քաղաքի կենտրոնական հատվածը գրավելու մասին: Այս օղակում, ի դեպ, բացի մոտ 8-10 զինվորականներից, որոշ գնահատականներով կենտրոնացած է նաեւ ուկրաինական զինուժի ունեցած զրահատեխնիկայի եւ հրթիռահրետանու մոտ 25-30 տոկոսը: Եվ այս ամենը կորցնելու հեռանկարը եթե գումարենք Ուկրաինայի տնտեսական իրողությանը, ապա հաստատ հետագա պատերազմը Կիեւի եւ Վաշինգտոնի հաջողության շանսերը գնալով միայն նվազեցնելու են:
Բայց հաշվի կնստի՞ իրեն աշխարհի տիրակալ հռչակած Օբաման այս իրողությունների հետ: Ի վերջո խնդիրը ոչ թե այս կամ այն հատվածի վերահսկողությունը կամ զոհերի քանակն է, այլ Ուկրաինան մեծ վառոդի տակառի կարգավիճակում պահելն ու այդ ֆոնին Եվրոպայում նորանոր զորամիավորումներ կենտրոնացնելը: Այդ խնդիրը լուծվում է, իսկ տիկին Մերկելի լացուկոծն ամենեւին էլ այն փաստարկը չէ, որ փոխի Վաշինգտոնի ծրագրերը: Այլ բան, որ դա կարող է պարտադրել Օլանդին ու Մերկելինª սեպարատ պայմանավորվածությունների գնալ Մոսկվայի հետ, եւ վաղը Մինսկում նախատեսված Օլանդ-Մերկել-Պորոշենկո-Պուտին ձեւաչափով հանդիպումը, թերեւս, նաեւ այդ հարցի պատասխանը կտա: Հարցի պատասխանը կստանանք, եթե նույնիսկ այդ հանդիպումը չկայանա, ինչը շատ մեծ հավանականություն ունի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում