ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Թեեւ Լեւոն Ակոպիչը որոշել էր, որ ՀԱԿ-ը չի մասնակցի ԲՀԿ-ի խորհրդաժողովին, սակայն պարզվում է, որ նա հասցրել է իր հավատարիմ խոսնակին` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ, վարակել մի հիվանդությամբ, որը կարելի է կոչել "քաղաքագիտական վերլուծություն": Ահավասիկ. "Համաժողովրդական շարժման մեջ կա մի ուժ, որի մասին ասում էին, որ երբեք չի միանա ընդդիմությանը, եւ Գագիկ Ծառուկյանը երբեք չի գնա իշխանությունների դեմ: Բայց արի ու տես, որ նա հիմա իշխանության դեմ է գնում: Նա հիմա անգամ սպառնում է, որ կդնեն արտահերթ նախագահական ընտրությունների հարց": Դե ինչ, երեւի թե, "քաղաքագիտական վերլուծությունների" 3 տարվա ընթացքում Զուրաբյանին այնպես պինդ է կպել սերը առ ԲՀԿ, որ աքցանով էլ պոկել չի լինում:
Իսկ ահա ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ, պարզվում է, հասցրել է շատ կարճ ժամանակում զարմանալիորեն հիասթափվել ԲՀԿ-ից. "Ակնկալիքներս չարդարացան: Ես չհասկացա, ճիշտն ասած, շատերը մեղմ մոտեցումներով էին խոսում` "Մայդան" մեզ պետք չի, շատերի տրամադրվածությունը մեղմ էր, այնքան էլ տպավորված չեմ, մտածում էին պայմանավորվելու, լեզու գտնելու մասին": Ու Կարապետիչը դա ասում է այնպիսի լացակումած տոնով, որ կողքից նայողը կարող է կարծել, թե Մայդանը Կարապետիչի գրպանում դրած էր, սակայն այդ "քըխ" ԲՀԿ-ականները վերցրել ու գրպանից թռցրել են: Դե, ինչ ասես, տվյալ պարագայում Օստապ Բենդերը հաստատ խորհուրդ կտար դիմել միջազգային սեռական լիգա:
Երեկ սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել` 47-ամյա ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ կատարմամբ, ընդդեմ նրա 9-ամյա որդու.  "Քննությամբ պարզվել է, որ մայրը փետրվարի 9-ին` ժամը 04-ի սահմաններում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը եւ պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու կենսական կարեւոր օրգանի` գլխի շրջանում: Հարվածների հետեւանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ: Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները": Այդտեղ սարսափելի է ոչ միայն բուն ողբերգությունը, այլեւ հարեւանների ապշեցուցիչ անտարբերությունը: Պարզվում է, որ այդ վայ-մայրը խելապակաս է, եւ հարեւանները բազմիցս լսել էին, թե ինչպես է խոսում երեխու հետ միասին ինքնասպանություն գործելու վերաբերյալ, բայց բանի տեղ չէին դրել: Ի դեպ, նույն ապշեցուցիչ անտարբերության մասին պատմեց եւ դաժան ծեծի ենթարկված ակտիվիստ Արտակ Խաչատրյանը` երբ ինքը լրիվ արնաթաթախ փորձում էր տաքսի կանգնեցնել, վարորդները շտապում էին քշել-անցնել: Դե ինչ, զարմանալով մնում է արձանագրել, որ անտարբերները ոչնչով ավելի լավը չեն, քան ծանր հանցագործություն կատարողները:
Եվ վերջապես հերթական անգամ իր ցինիզմով աչքի ընկավ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ: Դիմելով Ցեղասպանության ճանաչման ինչպես արտաքին, այնպես էլ ներքին կողմնակիցներին` նա հայտարարեց. "Ես հայտարարում եմ, որ մենք չեն նահանջել եւ չենք նահանջելու հրեական, հայկական կամ  թուրք-հունական փոքրամասնության լոբբիների առաջ: Ես դիմում եմ զուգահեռ լոբբիին, որը ուղերձներ է հղում նրանց` մենք արժանապատվորեն կանգնելու ենք ձեր առաջ` անկախ այն բանից, թե որտեղ եք: Դուք ողորմելի եք` ազգին դավաճանելու համար": Նրա խոսքը մեզ բնավ չի զարմացնում, վաղուց գիտենք, որ թուրքը մնում է թուրք, եւ թուրքին կուղղի միայն այն միջոցը, ինչը կուզիկին, սակայն ապշեցուցիչ է, որ մինչեւ հիմա կան հայկական ազգանուն կրող թափթփուկներ, որոնք քարոզում են "հայ-թուրքական հաշտեցում", լույս ընծայում զառանցանքներ` "հային փրկող թուրքի" մասին ու ջանում բոլորին համոզել, որ թուրքը քաղաքակրթվել է:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում