«ԵԹԵ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, ՍԱՏԱՆԱՅԻ ՀԵՏ ԷԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է,
ՍԱՏԱՆԱՅԻ ՀԵՏ ԷԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ»


Հետեւելով օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնած ոչ իշխանական ուժերի ու կազմակերպությունների մասնակցությամբ խորհրդաժողովին` զարմանալիորեն ներկաների շարքում տեսանք նաեւ ՀԿԿ առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ով նաեւ ելույթ ունեցավ: Խորհրդաժողովին իր մասնակցության եւ ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:
-Ընկեր Սարգսյան, Կոմկուսը մշտապես պայքարել է օլիգարխիկ համակարգի դեմ, ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցիք նրանց խորհրդաժողովին:
- Այնտեղ բոլորը օլիգա՞րխ էին:
- Ոչ բոլորը, բայց չէ՞ որ կային նրանք ու բավական մեծ կշիռ ունեին:
- Ինձ հրավիրել են մասնակցելու` ոչ իշխանական ուժերի հետ խորհրդաժողովի: Ես գիտեմ` որտեղ եմ ելույթ ունեցել եւ ինչի մասին եմ խոսել: Այդպիսի հարց ինձ ինչո՞ւ եք տալիս: Ես օգտագործել եմ ամբիոնը եւ ելույթ եմ ունեցել` առաջ քաշելով այն հարցերը, որոնք Կոմունիստական կուսակցության համար արդիական են: Իմ ելույթում ասել եմ ո՛չ սահմանադրական փոփոխությանը, այո՛ համամասնական կարգին: Մենք կողմ ենք իշխանափոխությանը, որը տանում է համակարգային փոփոխություն, եւ կողմ ենք, որպեսզի տնտեսությունը վերականգնվի, աշխատատեղեր ստեղծվեն, որպեսզի կանխվի արտագաղթը, որպեսզի հարկային, մաքսային քաղաքականությունն այնպես լինի, որ միջին ու փոքր բիզնեսը զարգանա: Այնպես որ, մենք կհամագործակցենք այն ուժերի հետ, որոնք կողմ են դրան եւ միաժամանակ ասել եմ, որ մենք եղել ենք, կանք եւ այսօր էլ մնում ենք կողմ ինտեգրացիոն գործընթացին Ռուսաստանի հետ` Եվրասիական միության ամրացման ուղղությամբ: Եվ մշտապես պատրաստ ենք օժանդակել դրան:
- Իսկ հնարավո՞ր է, որ Կոմկուսը սկսի համագործակցել հենց ԲՀԿ-ի հետ:
- Մեր առաջնորդը` Լենինը, ասել է. «Եթե կուսակցության շահը պահանջում է, սատանայի հետ էլ անհրաժեշտ է համագործակցել»: Քաղաքականությունն այնպիսի բան է, որ օրը մեկ փոփոխվում է: Ի դեպ, խորհրդաժողովի ժամանակ մեկը ելույթ ունեցավ եւ փորձեց խորհրդային սահմանադրությունը քննադատել: Ես էլ իրեն ասացի` չեղավ, տղա ջան, այդպես չի կարելի, խորհրդային սահանադրության ժամանակ Խորհրդային Հայաստանը դարձավ ծաղկած վարդերի երկիր, ինչպես Մյասնիկյանը կասեր: Այնպես որ, կարծում եմ առիթը լավ օգտագործեցի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում