Ինչպես հայտնի է, վերջին ամիսներին "Ֆեյսբուքում" բավականին տարածված է մի վիրուս, որը հայտնվում է որեւէ մեկի էջում, ունի էրոտիկ կամ պոռնոֆիլմի անոնսի տեսք, եւ եթե օգտատերը դա հանկարծ սեղմի` արդեն ինքն է դառնում այդ վիրուսի տարածող ամբողջ վիրտուալ շրջապատում: Պարզվում է, որ հայտնի "ժառանգական" ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ մոտ "անվճար պոռնոյով" գայթակղվող ու այդ վարակի վրա սեղմող ֆեյսբուքյան ընկերներն այնքան շատ են, որ նրա էջը գրեթե ամեն օր վերածվում է "պոռնոաղբանոցի", եւ սույն քաղաքական այրը ճարահատյալ հետեւյալ կոչն է հրապարակել. -Ես արդեն չգիտեմ, թե ինչպես խնդրեմ-աղաչեմ-պաղատեմ իմ ՖԲ ընկերներին, որ ամեն կասկածելի նկարի կամ լինքի չսեղմեն: Ընկերներ ջան, ՖԲ-ում բաց պոռնո դուք դժվար թե գտնեք, մի կոտորեք ձեզ եւ մի սեղմեք այդպիսի նկարներով իբր տեսանյութերի տակ: Մեզ կրակը մի գցեք:
Մի քանի ժամ բացակայությունից հետո ապշեցի, որ ամբողջ պատս այդպիսի նկարների հավաքածու էր, ինչ է թե` իմ ընկերները գրգռվել ու ուզեցել են խուժան կինոներ նայեն: Ամոթ է, անուններ չեմ գրում, բայց եթե նույն ձեւով շարունակեք, ստիպված կլինեմ հեռացնել ընկերներիս ցանկից: Իսկ այժմ մաքրեք ձեր համակարգիչն էլ, մեր պատերն էլ ձեր թողած աղբից: Մեկը չկա՞ էս կատեգորիայի համար ամեն օր պոռնոկայքերի լինքեր մատակարարի, որ մենք էս զուլումից պրծնենք: