"ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՑ ՈՉ ՈՔ ՉԿԱՆԳՆԵՑ ԻՄ ԿՈՂՔԻՆ..."
Արխիվ 12-16"ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՑ ՈՉ ՈՔ ՉԿԱՆԳՆԵՑ ԻՄ ԿՈՂՔԻՆ..."
Հայաստանի ազգային ճարտարագիտական (Պոլիտեխնիկական) համալսարանում լարված իրավիճակ է: Լարված հարաբերություններ են ստեղծվել համալսարանի ուսխորհրդի նախագահ ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ եւ ռեկտորի պաշտոնակատար ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ միջեւ: Վիճակն այնքան է սրվել, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր մոտ է հրավիրել Գոռ Վարդանյանին: Պրն Թոքմաջյանի խոսքով` այն վիճակը, որը ստեղծվել է համալսարանում, իրենց ներքին խնդիրն է: Նա հիշեցրեց, որ երբ եղավ այն խայտառակ սկանդալը (նկատի ունի իր անձի հետ կապված ողջ "էրոտիկ" պատմությունը-խմբ.), ոչ ոք իր կողքին չկանգնեց, անգամ Գոռ Վարդանյանը: "Ավելին` այդ խայտառակ պատմությունը հայտնվեց Վլադիմիր Խոյեցյանի պատին, ու դուք բոլորդ էլ լայքեցիք: Մի քանդեք Պոլիտեխնիկը",- եզրափակեց Հովհաննես Թոքմաջյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

