"ԻՆՉՊԵՍ Է ԱՆԳԼԻԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ, ԵԹԵ ԳԱԼԻՊՈԼԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ Է 180.000 ԶԻՆՎՈՐ"
Արխիվ 12-16"ԻՆՉՊԵՍ Է ԱՆԳԼԻԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ
ՀՐԱՎԵՐԸ, ԵԹԵ ԳԱԼԻՊՈԼԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ Է 180.000 ԶԻՆՎՈՐ"
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի` ապրիլի 24-ը Գալիպոլիի ճակատամարտը տոն հռչակելուն եւ այդ առթիվ տարբեր երկրների ղեկավարներին Թուրքիա հրավիրելուն, այդ քայլը համարեց անբարոյականություն եւ անամոթություն: Անգլիան, ամենայն հավանականությամբ, կընդունի Էրդողանի հրավերը, որը, սակայն, պատմաբանի համար անհասկանալի է. "Անգլիան Գալիպոլիի ճակատամարտում կորցրել է 180.000 զինվոր":

