"ՄԵՐ ՀԱՅԱՑՔԸ ՊԵՏՔ Է ՈՒՂՂԵՆՔ ՈՉ ԹԵ ԱՄՆ, ԱՅԼ` ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ"
Արխիվ 12-16"ՄԵՐ ՀԱՅԱՑՔԸ ՊԵՏՔ Է ՈՒՂՂԵՆՔ ՈՉ ԹԵ ԱՄՆ,
ԱՅԼ` ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ"
Միջազգային իրավունքի փորձագետ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ էլ շատերի նման կարծում է, որ այնպես, ինչպես պատժվել են Հոլոքոստի կատարողները, այդպես էլ պետք է դատապարտվեն Հայոց ցեղասպանություն իրականացնողները:
Արդյո՞ք այս տարի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարտաբերի "Հայոց ցեղասպանություն" բառակապակցությունը: Ըստ Վլադիմիր Վարդանյանի` մեր հայացքը պետք է ուղղված լինի ոչ ԱՄՆ, այլ` Հաագայի դատարան: Անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից Դողու Փերինչեքի հայցի բավարարմանը, միջազգային իրավունքի մասնագետն այն համարեց լկտի որոշում, քանի որ Եվրոպական դատարանն անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնց միջամտելու իրավունք չուներ:

