ԲՀԿ-ՈՒՄ ԲՈԼՈՐԸ ԱՐՏԱԿ ԵՆ, ԲԱՑԻ ՕՍԿԱՆՅԱՆԻՑ
Արխիվ 12-16ԲՀԿ-ՈՒՄ ԲՈԼՈՐԸ ԱՐՏԱԿ ԵՆ, ԲԱՑԻ ՕՍԿԱՆՅԱՆԻՑ
Այս օրերին, երբ ԲՀԿ-ականները փորձում են մեկը մյուսից ավելի սրտացավ երեւալ ու "Մենք բոլորս Արտակ ենք" կոչերով սատարել իրենց ակտիվիստներից Արտակ Խաչատրյանին, որին օրերս առեւանգել, ապա ծեծի էին ենթարկել, զարմանալի հանգստություն է դրսեւորում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության փոխնախագահ Վարդան Օսկանյանը: Ավելին` այս օրերին նա կրկին հուշերի գիրկն է ընկել ու իր ֆեսյբուքյան հետեւորդներին մեկը մյուսի հետեւից ներկայացնում է, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում մոտ 8-10 տարի առաջվա իր ելույթները` գլուխ գովելով, թե քանի հոգի է դիտել իր այս կամ այն ելույթը: Ինչեւէ, օսկանյանական ընտրողները կամաց-կամաց վերածվում են ֆեսյբուքյան "լայքողների":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

