ԵՐԲ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳԻ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՂՄԸ ՁԵՎԱՆՈՒՄ Է "ԱՆԱՉԱՌ ԵՎ ՉԵԶՈՔ" "ԼՈՒՍԱԲԱՆՈՂ"
Արխիվ 12-16ԵՐԲ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳԻ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՂՄԸ
ՁԵՎԱՆՈՒՄ Է "ԱՆԱՉԱՌ ԵՎ ՉԵԶՈՔ" "ԼՈՒՍԱԲԱՆՈՂ"
Երբ փետրվարի 10-ի դատական նիստից հետո, ուր քննվում էր համասեռամոլության հերթական լոբբիստների հերթական խմբաքանակի հերթական հայցը ընդդեմ մեր թերթի, աչքովս ընկավ "Առավոտի" ռեպորտաժը նրանց կայքում, աչքի զարնեց, որ մեկնաբանության համար բոլ-բոլ տեղ են տվել հայցվորներին: Մտքովս անցավ աչքի անցկացնել նաեւ նախորդ նիստերի լուսաբանումը սույն ԶԼՄ-ի կողմից:
Եվ ահա հայտնաբերեցի, որ հունվարի 21-ի դատական նիստին նվիրված նյութը ուղղակիորեն ստորագրված է հայցվորներից մեկի` Գրիգոր Գեւորգյանի կողմից: Եվ քանի որ ինքը` էջը, բավականին փնթի տեսք ուներ, ենթադրեցի, որ միգուցե տեխնիկական պատճառով է այդպիսի բան եղել ու աննկատ անցել-գնացել է, սակայն կայքի պատասխանատու Աննա Իսրայելյանը ի պատասխան հարցման, նշեց, որ ընդամենը հրապարակել են "հերթական հաղորդագրությունը": Դե ինչ, այդ լրատվամիջոցը ամենուրեք գլուխ է գովում, որ անաչառ է եւ անկողմնակալ: Բայց իրականում այն հենց լոբբինգի փաստացի կողմ է, որ այդպիսի սիրով հրապարակում է լոբբիստ հայցվորի կազմած տեքստը ընդդեմ այլ լրատվամիջոցի: Նրանց գլխավոր խմբագիրն էլ, մեղմ ասած, հեռու է անաչառությունից: Մի հատ տիպիկ լիբերաստական դուքյան կա` անունը "Տեղեկատվական վեճերի խորհուրդ", այդ խորհրդի անդամներից մեկն է: Ու այդ խորհուրդը մեկը մյուսի հետեւից հրապարակում է "եզրակացություններ" մեր դեմ` սկզբում սրանց "եզրակացությունները" դատարան էին տանում աղանդավորները, որպես "ապացույց" մեր դեմ, հիմա էլ արտադրում է "եզրակացություններ", որոնք համասեռամոլության լոբբիստները պետք է մեր դեմ օգտագործեն: Մինչդեռ այդ ինքնակոչ խորհրդին երբեւէ չենք լիազորել որեւէ առնչություն ունենալ մեր տեղեկատվական վեճերի հետ: Դե, բայց անպոչ գդալի պես միշտ մեջ են ընկնում` ի սպաս տարբեր ազգավնաս քայքայիչ փոքրամասնությունների: Հա, չմոռանամ ասել, այդ խորհրդի կազմում մեկն էլ կա, որի դեմ ժամանակին Ռուսաստանում քրեական գործ էր հարուցվել` մաքսանենգ ճանապարհով չհայտարարագրված 10 հազար եվրո ներմուծելու համար: Ինչ է արել որ` ընդամենը պուճուրիկ մաքսանենգություն ի շահ "ազատական արժեքների":
Ինչեւէ, չգիտեմ, արդյոք "Առավոտը" լրատվամիջոց կոչվելու իրավունք ունի՞, սակայն, որ անաչառ լուսաբանող չէ, այլ կոնկրետ կողմ է, դա հաստատ: Միգուցե այդտեղի մեր գործընկերները բարի լինեն տեղեկացնել իրենց ընթերցողներին, որ տվյալ պարագայում իրենք զբաղված են համասեռամոլության լոբբիստներին ատամներով պահելով: Այսինքն` իրենք էլ են լոբբիստ: Իսկ ընդհանրապես` ձեւանալ այն, ինչը չես, երբեք էլ լավ վերջնարդյունքի չի բերում, որ ոլորտում էլ դա լինի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

