«ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԸՆԴՈՒՆԵՑԻ». ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Արխիվ 12-16

«ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԸՆԴՈՒՆԵՑԻ». ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանը «Իրավունքի» հետ զրույցում մինչ ԲՀԿ խորհրդաժողովը  ասել էր, որ խորհրդաժողովում պետք է անպայման լիդերության հարցը բարձրացվի:  Սակայն, ինչպես տեսանք, լիդերության հարց չբարձրացվեց: Ավելին` Տիգրան Կարապետյանը մինչեւ վերջ  խորհրդաժողովին չմասնակցեց ու անգամ ելույթ չունեցավ: «Իրավունքը» պրն Կարապետյանից  պարզեց` արդյոք կշարունակի համագործակցել  ԲՀԿ-ի հետ, եթե հաշվի առնենք, որ ԺԿ առաջնորդի սպասելիքներն այդքան էլ չեն արդարացել:

«Մենք ԲՀԿ-ի հանդեպ լավ ենք տրամադրված: Մեզ ձեռ չէր տալիս հավաքվածների ելույթները, որոնք պարունակում էին... մայդան չենք ուզում: Փաստորեն, մեղմ էին»,- պատասխանեց  պրն Կարապետյանը:

Իսկ թե ինչու խորհրդաժողովում լիդերության հարցը չբարձրաձայնվեց,  քաղաքական գործչի խոսքով` հավանաբար, նպատահարմար չեն գտել: «Բայց լիդերության հարցը, ըստ իս, հրատապ է»,- ասաց Տ. Կարապետյանը:

ԺԿ առաջնորդը նորից հայտարարեց, որ «Եռյակի» ձեւաչափն իր համար ընդունելի չէ. «Հավասարը հավասարի սկզբունքն է մեզ համար ընդունելի: Ղեկավար կարող ենք ընդունել միայն Գագիկ Ծառուկյանին»,- մանրամասնեց պրն Կարապետյանը, ապա հավելեց. ««Եռյակի» մյուս երկու ուժերի` ՀԱԿ-ին ու «Ժառանգության»  ղեկավարներին, միայն որպես  համաժողովրդական շարժման մասնակից, բայց ոչ որպես առաջնորդ կարող ենք ընդունել»:

Խորհրդաժողովի  ընթացքում  «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իրենց ելույթներում անդրադարձան 1995-1996 թթ-ի կեղծված ընտրությունների մասին, այն դեպքում, երբ խորհրդաժողովին  չէր մասնակցում ՀԱԿ-ը: Որքանով է կոռեկտ բացակա քաղաքական ուժի ետեւից  նման գնահատականներ հնչեցնելը: «Ես էլ համարում, որ ճիշտ չէ, ավելին` Ռուբեն Հակոբյանի ելույթներն ընդհանրապես չընդունեցի: Բայց դա է իրականությունը: Վերջ, կներեք, ես զբաղված եմ»,- ասաց Տիգրան Կարապետյանն ու անջատեց հեռախոսը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում