ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԸ
Արխիվ 12-16ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԸ
81 տարեկան հասակում կյանքից հեռացավ գրող, հրապարակախոս, արձակագիր, բանաստեղծ, երգիծաբան, մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միության անդամ, ՀԳՄ «Վաստակի համար» ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, ավելի քան 30 գրքերի հեղինակ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԸ:
Կարայանի հեղինակությամբ առաջին` «Օրեր և կրակներ» գիրքը տպագրվել է 1961 թվականին, որին հաջորդել են «Թողեք ապրենք», «Առականի` ցավեր քանի», «Արևը գեղեցիկ է մայրամուտին», «Փշոտ քարեր», «Թիկունք», «Փրկություն», «Լեռները ծաղիկներ չեն վաճառում», «Լուսաբացին ընդառաջ», «Անդրանիկի երգը» և մի շարք այլ աշխատություններ: Նրա ստեղծագործություններն թարգմանվել են մի շարք լեզուներով: Ռոբերտ Կարայանը աշխատել է նաև Հեռուստառադիոպետկոմում, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում, եղել «Երասխ» թերթի խմբագիր: Դեռևս 15-17 տարեկանում պատանի գրողին նկատել ու քաջալերել են ժամանակի մեծերը` Սեւակը, Շիրազը, Իսահակյանն ու այլք…
Ռոբերտ Կարայանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ից Երևանում Աղբյուր Սերոբի 1 հասցեում: Հրաժեշտի արարողությունը փետրվարի 11-ին ժամը 12:00-14:00 ՀՀ գրողների միությունում, Երևան, Մարշալ Բաղրամյան 3:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

