ԱՅԳԵՇԱՏԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
Արխիվ 12-16ԱՅԳԵՇԱՏԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒՆ ԱԶԱՏ ԵՆ
ԱՐՁԱԿԵԼ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում Այգեշատի գյուղապետ Ռուբեն Հովսեփյանը տեղեկացրեց, որ իր եղբորորդուն`Աբել Հովսեփյանին, չորս օր առաջ` ժամը 16:00-ին, ազատ են արձակել: Գյուղապետի խոսքով` ոչ մի հիմնավորում չի ներկայացվել իրենց իրավապահ մարմինների կողմից: «Ինչի համար էին երեք օր պահում ոստիկանությունում: Ենթադրենք իմ երեխան չէր, այլ ուրիշի: Մեզ ցավ է պատճառում այդ պահվածքը: Չէ՞որ մենք այս երկրի քաղաքացիներն ենք»,- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք` գյուղապետի եղբորորդուն 33 հոգով բերման են ենթարկել` հունվարին նույն գյուղում կատարված ավազակային հարձակման կատարման կասկածանքով, այն դեպքում, երբ պարզվել է` ավազակային հարձակման մասին հաղորդագրություն տարածողն է կազմակերպել այդ հարձակումը:
Ռուբեն Հովսեփյանի խոսքով` ինքը նեղացած է ոստիկանության աշխատակիցների, այսպես կոչված իր ընկերներից: «Իրար տեսնում ենք, ասում ենք` բարեւ ախպեր ջան, իսկ հետո այդ ախպերությունը չի պահվում»,- եզրափակեց Ռ. Հովսեփյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

