ԹԵ ԻՆՉՈՒ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

Արխիվ 12-16

ԹԵ ԻՆՉՈՒ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

 

Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանում օրերս հասունացած նոր իրարանցումները գնալով զարգացում են ապրում: Երեկ համալսարանում տեղի ունեցած արտահերթ գիտաժողովում համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը, ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանին, ով նախ նիստին ներկայացել էր  ուշացումով եւ փորձել միջամտել գործընթացներին, եւ քանի որ նաեւ գրանցված չի եղել գիտական խորհրդում, հետեւապես, գիտականխորհրդի աշխատանքները խանգարելու համար ռեկտորը նրան դուրս է հրավիրել դահլիճից: Արդեն նիստից առաջ պարզ է դարձել, որ Գոռ Վարդանյանը գտնվել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մոտ, ինչի մասին նա տեղեկացրել է ուսանողներից մեկի միջոցով, փոխանցելով մի գրություն: Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ համալսարանի գիտխորհուրդը ցանկանում է անվավեր համարել ուսխորհրդում տեղի ունեցած իբրեւ ընտրությունները, ինչի մասին <Իրավունքի> հետ զրույցում հաստատեց նաեեւ ուսումնական գծով պրոռեկտոր Ս. Աղբալյանը, որ որեւէ ընտրություն տեղի չի ունեցել: Մեր տեղեկություններով Պոլիտեխնիկական համալսարանում Գոռին ընկալում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ժողովրդի լեզվով ասած, <նախընտրած մարդը>: Նշենք նաեւ, որ համալսարանում շուտով տեղի է ունենալու ռեկտորի ընտրություն եւ կրկին մեր տեղեկություններով այս կոնֆլիկտը՝ Թոքմաջյան ուսխորհրդի նախագահ, ստեղծվել է արհեստականորեն: Այսինքն, ըստ էության ռեկտորի ընտրությունների համար պետք է ապահովել անհրաժեշտ քանակությամբ ձայներ, իսկ տվյալ պարագայում այդ 8 ձայները, որը ներկայացնում է ուսխորհուրդը, պետք է նաեւ ապահովվեր իրենց կողմից, ինչը սակայն վերջին զարգացումներից հետո խիստ կասկածելի է: Մնացած 8-ական ձայները պետք է լինեն կառավարության, ԿԳ նախարարության եւ համալսարանի կողմից: Մեր տեղեկություններով այս պաշտոնի համար <խաղեր> են տալիս ընկեր դաշնակները, ովքեր ժամանակին վայելում էին այս բարձր պաշտոնը՝ ռեկտոր Մարուխյանի գլխավորությամբ, քանի որ այդ ժամանակ համարվում էին կոալիցիայի անդամ: Իսկ հիմա, նույն դաշնակները չնայած նրան, որ ընդդիմադիր են, սակայն դեմ ըլլալով կողմ են իշխանություններին:

Ի դեպ նշենք նաեւ, որ եթե նախկինում գոյություն ուներ տարիքային ցենզ, այսինքն 65 տարին բոլորած անձը այլեւս չէր կարող զբաղեցնել համալսարանի ռեկտորի պաշտոնը, հիմա արդեն, նոր կանոնադրության համաձայն նման բան գոյություն չունի եւ պետք է ռեկտորն պարտադիր լիներ դոկտոր-պրոֆեսոր: Իսկ հիմա այդ նույն կանոնադրության մեջ, այսպես ասած խորամանկ փոփոխություն է արված եւ նշված է, որ ռեկտորի պաշտոնում կարող է հավակնել գիտությունների դոկտոր/պրոֆեսոր, այսինքն կամ-կամ, այլ ոչ թե երկուսը միասին: Այս նույն ձեռագիրը կար նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, որի ժամանակ դաշնակցական՝ Մարուխյանը, ով գիտությունների թեկնածու էր, նշանակվեց ռեկտորի պաշտոնում:

Նշենք նաեւ, որ այս ամենը ավելի խոր պատմություն ունի եւ այն սկսել է հասունանալ դեռեւս է անցյալ տարի պարոն Թոքմաջյանի սեքս սկանդալից հետո:

Բոլոր դեպքերում, ըստ այս իրավիճակին մոտ կանգնած աղբյուրի Հովհաննես Թոքմաջյանի ռեկտորի պաշտոնում օրերը հաշված են:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում