ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՆԳՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՀՎԱԾՔԸ…

Արխիվ 12-16

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՆԳՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻ

ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՀՎԱԾՔԸ…

 

Այսօր   Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում  տեղի ունեցավ հայցվորներ  Գրիգոր Գեւորգյանի, Արման Սահակյանի, Հովհաննես Մկրտչյանի  միջնորդության քննարկումնն ընդդեմ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի: Հայցվորները պահանջում են արգելանք դնել  Հովհաննես  Գալաջյանի դրամական միջոցների վրա հայցագնի չափով (3 մլն դրամ), ինչպես նաեւ  արգելել «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ի կողմից հրապարակվող  «Իրավունք» թերթին ու կայքին սույն քաղաքացիական գործի  վերաբերյալ նյութեր հրապարակել մինչեւ  սույն գործով կայացված  դատական ակտի ուժի մեջ մտնելը:

Դատարանում  պատասխանող կողմի` «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի շահերը ներկայացնում էր «Լեւ գրուպ» փաստաբանական  գրասենյակի ղեկավար  Լեւոն Բաղդասարյանը, ով դատարանում ներկայացրեց միջնորդության վերաբերյալ առարկություն. «Հարգելի դատարան եւ նախագահող, տպավորությունն այնպիսինն է, որ իբր Հովհաննես Գալաջյանին բոլորը դատում են, որ Հովհ. Գալաջյանը մեծ խնդիրների առաջ է  կանգնած: Սակայն  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի  համաձայն` կողմը պետք է ապացուցի իր ներկայացված փաստերի ինքնությունը»:

Պատասխանող կողմի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն իր խոսքում հայտարարեց, որ դատարանի միջոցով հայցվոր կողմը ցանկանում է ոչ միայն ճնշել  լրատվամիջոցին, այլեւ արգելել ազատ մամուլի տպագրությունը, որը ըստ Սահմանադրության ու Եվրոպական կոնվենցիայի, Եվրադատարանի նախադեպային իրավունքով արգելված է:

Հիշեցնենք` հայցվոր կողմի ներկայացուցիչները «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի աշխատակիցներ են, ավելի վաղ 16 անձինք էին տվել «Իրավունք» թերթին Ինգա և Անուշ Արշակյաններին համասեռամոլության լոբբիստների գրոհից պաշտպանող հրապարակման համար, սակայն  Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը հոկտեմբերի 30-ին կայացած դատական ակտով վճռել է մերժել 16 քաղաքացիների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի: Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ հայցվորի ակնարկած «այլ հայցերով» նույնպես կան ակտեր, որոնք, մեղմ ասած, չեն ենթադրում Հովհաննես Գալաջյանից աստղաբաշխական գումարների գանձում:

Հայցվոր կողմի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Մարո Խաչատուրյանը, ով, ի  դեպ,  մեկ այլ դատական գործով պաշտպանում է «Նոր սերունդ» ՀԿ-ի  շահերն ընդդեմ «Իրավունք» թերթի ՍՊԸ-ի եւ թերթի լրագրող Իլոնա Ազարյանի, անհասկանալի պահվածք էր դրսեւորում: Երբ Լեւոն Բաղդասարյանը  ներկայացնում էր առարկությունը, Մարո Խաչատուրյանն ընդհատեց իր գործընկերոջը` ասելով, որ  Լեւոն Բաղդասարյանը ներկայացնում է հայցադիմումի առարկությունները, բաց է թողել 14 օրյա ժամկետը: Դատավոր Արայիկ Մելքումյանն ու փաստաբան Լեւոն Բաղդասարյանը   տեղեկացրին Մ. Խաչատուրյանին, որը խոսքը վերաբերում է միջնորդության, ոչ թե հայցադիմումի քննարկմանը:

Հայցվոր կողմի փաստաբանի խոսքից այդպես էլ պարզ չդարձավ` պատասխանող կողմի առարկությունների հետ կապված ինչ է նա ներկայացնում: Մարո Խաչատուրյանն ինչ-որ միջազգային փորձագիտական  կառույցների մասին էր խոսում (այդպես էլ հնարավոր չեղավ հոդաբաշխ լսել այդ կառույցի անունը), որոնց դեռ իրենք չեն դիմել, բայց պատրաստվում են դիմել եւ խնդրեց դատարանից մինչ գործը դատաքննության փուլ մտցնելը դա հաշվի առնել: Այսինքն` գործի քաղաքականացման միտումը կարծես թե բավականին ակնհայտ երևում է:

Դատական  հաջորդ  նիստում` մարտի 23-ին` ժամը 14: 45-ին, սկսվելու է գործի դատաքննությունը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ








Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում