՛՛ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԻ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ, ՀԵՏԵՎԱԲԱՐ…՛ ՊՈԼՏԵԽՆԻԿՈՒՄ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱ
Արխիվ 12-16՛՛ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՏԵՂԻ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ, ՀԵՏԵՎԱԲԱՐ…՛ ՊՈԼՏԵԽՆԻԿՈՒՄ
ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ՛
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ տեղի է ունեցել արտահերթ գիտխորհրդի նիստ: Իսկ այդ ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր մոտ էր կանչել Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանին, քանի որ վերջինս չէր մասնակցելու համալսարանում տեղի ունենալիք գիտխորհրդի նիստին: Ռեկտորն անդրադարձել է նաեւ լրատվամիջոցներից մեկում հրապարակված այն հոդվածին, թե իբր ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանին ռեկտորի հրահանգով դիտավորյալ «երկու» են նշանակել մաթեմատիակա առարկայից: Մի խոսքով Պոլիտեխնիկական համալսարանում խժդժություններ են առաջացել ուսանողական խորհրդի եւ համալսարանի ղեկավարության միջեւ, իսկ թե ինչ պատճառներով <Իրավունքը> զրուցեց համալսարանի պրոֆեսոր՝ Սուրեն Աղբալյանի հետ, ով նաեւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն է:
- Պարոն Աղբալյան երեկ տեղի ունեցավ գիտական խորհրդի արտահերթ նիստ, որը բավական թեժ է ընթացել, ի՞նչն է պատճառը:
- Ես չէի ասի, որ այն թեժ էր, մենք պարզապես քննարկում էինք ուսանողական խորհրդի կազմավորման մասին, որը գիտական խորհրդում հանդես է գալիս 30 ձայնով, չնայած, որ գիտական խորհրդում ընդգրկված են 120 հոգի : Ուսանողական խորհրդի 30-ից 29-ի հարցը որոշվում է ընտրությունների միջոցով, իսկ ուսխորհրդի նախագան նշանակովի է: Խնդիրը կայանում է նրանում, որ ուսանողական խորհրուրդը միշտ բոլոր ֆակուլտետներում պետք է նիստ գումարի, իսկ այս անգամ ուսխորհրդի նախագան, այսինքն Գոռ Վարդանյանը ներկայացնում է այնպես, որ կատարվել է արդեն այդ ընտրությունը, որը իրականում չի եղել: Նախ նշեմ, որ Համալսարանը դարձել է հիմնադրամ եւ 2014 թ. նոյեմբերի 23-ին, երբ հաստատել են մեր կանոնադրությունը, մեր բոլոր փաստաթղերը, կանոնակարգերը կանոնակարգվում են թղթով եւ իրավական ուժ այլեւս չունեն, այդ թվում նաեւ ուսանոխական խորհրդի նախկին կանոնակարգը: Սրա հետ կապված ուսանողական խորհուրդը պարտավոր էր նոր կանոնակարգ մշակել, ինչպես որ համալսարանն է մշակել իր կանոնակարգը: Սակայն ուսանողական խորհուրդը չի գնացել այդ քայլով եւ չի իրականացրել այլ գործընթաց, այլ նիստ է հրավիրել եւ ընտրել, նշանակել 29 թեկնածուներ, բայց նախնական քննարմումներ ֆակուլտետներում տեղի չի ունեցել: Նա պետք է նիստեր աներ եւ թեկնածուներ ընտրեր, որից հետոն փակ գաղտնի քվեարկությամբ ներկայացնեին այդ թեկնածուներին: Դրա փոխարեն ուսխորհրդի նախագան, Գոռ Վարդանյանը, կամայական, հրամայական տարբերակով նշանակել է 29 հոգի գիտխորհրդի կազմ՝ անտեսելով մասնաճյուղերը, որտեղ սովորում են մեր ուսանողության 1/5-րդը: Այսինքն ունենք մոտ 10 հազար ուսանող եւ 2 հազար մասնաճյուղ եւ պետք է յուրաքանչյուր մասնաճյուղից ընդգրկվեին վեց հոգի: Դրան գումարած չի ընգրկվել երկու ֆակուլտետ եւ մեր քոլեջը, մինչդեռ կան ֆակուլտետներ, որտեղից նույնիսկ 6-7 եւ ավելի հոգի, այդ թվում Գոռ Վարդանյանը, ունեն ակադեմիական պարտքեր, կամ խիստ նկատողություններ: Ավելին կա ուսանող, որը ունի 10 ակադեմիական պարտք, 12 նկատողություն ունի:
- Իսկ ինչպե՞ս է այդքան պարտքեր ունեցող ուսանողը ընտրվել ուսխորհրդի նախագահ:
- Նա ասպիրանտուրայի 1-ին կուրսի ուսանող է եւ այո ունի նման պարտք, բայց ցանկանում եմ նշել, որ վերոնշյալ ընտրությունը չի կատարվել, նա իրեն նախկինից համարելով ուսխորհրդի նախագահ, իրավունք է վերապահել այդ 29 թեկնածուներին ուղարկել գիտական խորհուրդ: Այո նա հիմա շարունակում է մնալ ուսխորհրդի նախագահ, իսկ մնացած թեկնածուների ընտրությունը պարզապես տեղի չի ունեցել: Լուրջ դժգոհություններ կան մասնաճյուղերի տնօրենների եւ քոլեջի տնօրենի կողմից այդ առումով:
- Ո՞րն է Գոռ Վարդանյանի պահանջը ձեզանից:
- Նա պնդում է, որ իրենց կանոնակարգը հաստատվել է ԿԳ նախարարի կողմից 2015 թվականի փետրվաի 2-ին, եւ որ դա իրավական է: Բայց, նախ սկսենք նրանից, որ մենք այդ փաստաթուղթը չենք տեսել, իսկ եթե անգամ դա հաստատված լինի, դա մեզ չեն տվել, չեն ներկայացրել, համալսարանում ընտրություններ տեղի չեն ունեցել, որը կոպիտ խախտում է:
- Իսկ դուք դիմե՞լ եք ԿԳ նախարարին այդ հարցով:
- Նախարարաի հրամանը առանց հավելվածի ուղարկվել է, առ այն, որ իբրեւ ստոագրվել է: Բացի այդ, նույն օրը, այսինքն փետրվարի 2-ին, երբ նախարարը ստորագրել է համաձայնագիրը, Գոռ Վարդանյանը հենց այդ օրը իբրեւ նիստ է արել, իսկ թե ուսխորհրդի կազմից ովքեր են մասնակցել եւ ինչու, մենք չգիտենք: Ահա սա է ամբողջ պատմությունը, կրկնում եմ ընտրություններ չեն կատարվել, բայց Գոռ Վարդանյանը միանձնյա որոշել է, թե ում ներկայացնի գիտխորհրդի նիստին:
- Դուք պատրաստվո՞ւմ եք կրկին անգամ դիմել ԿԳ նախարարին, հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել:
- Բնականաբար մենք գիտխորհրդի մասին կտեղեկացնենք, իսկ այդ մասին նախարարն արդեն տեղեկացված է:
- Նախարարն այդ օրը Գոռին հրավիրել է առանձնազրույց ունենալու, դուք տեղյա՞կ եք, ի՞նչ են խոսել:
- Ոչ ես տեղյակ չեմ, թե ինչ են նրանք խոսել, բայց երեկվա հրավիրված արտահերթ գիտական խորհրդի նիստից երեք րոպե առաջ, ուսանողներից մեկը մի գրություն է հանձնել ռեկտորին, որ Գոռ Վարդանյանը չի կարող մասնակցելու գիտաժողովին, քանի որ գտնվում է ԿԳ նախարարի մոտ: Միարժամանակ, երբ նիստը սկսվեց 15:00, ունեինք քվորում, 87 հոգի, իսկ ուսանողները բացակայում էին,: Անցավ 20 րոպե ուսանողները բոլորը միասին, բացի Գոռի,ց ներկայացան նիստին: Այսինքն իրենք մտածում էին, որ քվորում չի լինի եւ նիստը չի կայանա, բայց երբ նկատեցին, որ կա քվորում ներս մտան դահլիճ, մենք ընդհատեցինք նիստը եւ նրանց էլ գրանցեցինք: Այնուհետ ավելի ուշ եկավ ինքը՝ Գոռը, փորձելով միջամտել գործընթացներին, բայց քանի որ նա գրանցված չէր գիտական խորհրդում, հետեւապես, գիտականխորհրդի աշխատանքները խանգարելու համար ռեկտորը նրան դուրս հրավիրեց:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

