ՖՐԵԴԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՊՈՒՇԿԻՆ ՄԵԴԱԼԻ
Արխիվ 12-16ՖՐԵԴԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՊՈՒՇԿԻՆ ՄԵԴԱԼԻ
«Իրավունքը» Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը`Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության եւ համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման եւ խորացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, Պուշկինի մեդալ է շնորհել Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն ՖՐԵԴԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ:
ՄԵԴԱԼՆ ԱՆԱԿՆԿԱԼ Է ԵՂԵԼ ՖՐԵԴԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԱՄԱՐ
«Ես այն մարդկանցից եմ, ով մշտապես փորձում է բարեխղճորեն կատարել սեփական աշխատանքը` ինձ համար շատ հարազատ թատրոնում: Արդեն 16 տարի է, ինչ աշխատում եմ այստեղ ե՛ւ որպես տնօրեն, ե՛ւ մի փոքր ավելի`որպես դերասան»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց թատրոնի տնօրենը` հավելելով, որ մեդալն իր համար անակնկալ է եղել. «Արժանանալ նման գնահատականի Ռուսաստանի դաշնության կողմից` հանձինս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, հաճելի փաստ է: Ինչ խոսք, պարտավորեցնող է: Մեկ անգամ եւս, շնորհակալություն»,- ասաց Ֆ. Դավթյանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

