«ԵՎՐՈՊԱՆ ՈՉ ԹԵ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԽՈՍՔԻ ՖԱՇԻԶՄԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆ Է».ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈՒԼՑՅԱՆ
Արխիվ 12-16«ԵՎՐՈՊԱՆ ՈՉ ԹԵ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԽՈՍՔԻ
ՖԱՇԻԶՄԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆ Է».ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈՒԼՑՅԱՆ
«Ես կտրականապես դեմ եմ, որ ազգային ողբերգությունը վերցնեն եւ օգտագործեն անիմաստ տեղը: Այս մասին ես անգամ զանգահարել եւ ասել եմ «Նախախորհրդարանի» անդամներին: Պետք է միավորվել մեկ գաղափարի շուրջ, իսկ դրանից դուրս մենք պարզապես կուրախացնենք մեր թշնամիներին: Ես նրանց անգամ ասացի, չէ որ դուք ո՛չ ռեսուրս ունեք եւ ո՛չ էլ գաղափարախոսություն, որով կարողանաք իրականացնել «100-ամյակն առանց ռեժիմի» ծրագիրը».- մեզ հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ պատասխանելով Բերձորում տեղի ունեցած իրադարձությունների հարցին: Ըստ մեր զրուցակցի, հասարական գործիչ, վերլուծաբան Իգոր Մուրադյանը, ով եւս համարվում է «Նախախորհրդարանի» անդամ, ասել է, որ փորձում էին Արցախում հակառուսական տրամադրություններ մտցնել: Ըստ պարոն Ստամբուլցյանի միջին գրագետից մինչեւ գրագետ մարդ շատ լավ հասկանում են, որ այն ինչ նրանք փորձում էին անել օգտակար չէ. «Ղարաբաղը ես համարում եմ մեր մարզերից մեկը, չնայած, որ մենք անկախ ենք կոչում: Հարց է ծագում գնում էին այնտեղ, որ ի՞նչ ապացուցեն: Միայն հունվար ամսին մենք 10 զոհ ենք տվել սահմանին, եւ եթե հիմա ռուսական զորքը մեզ չպաշտպանի, դուք այդքան զորք ունե՞ք հարցի լուծման համար»:
- Հավանաբար տեղյակ եք, որ ԵԽԽՎ 22 պատգամավորներ հատուկ բանաձեւ են ընդունել, որպեսզի հայաստանյան իշխանությունները վերանայեն «Իրավունք» թերթի եվ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի գործունեությունը` Հայաստանում եւ նշենք, որ անցալ տարվանից թերթը գտնվում է դատական վիճաբանությունների մեջ համասեռամոլների լոբիստների հետ: Ձեր կարծիքով սա տոտալիտարիզմի դրսեւվորում չէ՞ եւ արդյոք չի հակասում եվրոպական արժեքներին:
- Հետաքրքիրն այն է, որ նույն եվրոպան խոսքի եւ մամուլի ազատության կողմնակիցն է, բայց երբ իր խոսքը բարձրացնում է մի այլասերված դա համարում են խոսքի ազատություն, իսկ երբ մեկը, կամ մի լրատվամիջոց սկսում է դրանց դեմ խոսել, ապա սա ընդունելի չէ իրենց համար: եթե դուք ձեզ թույլ եք տալիս ձեր գաղափարները քարոզել, ապա ես եւս իրավունք ունեմ իմ գաղափարները քարոզել, իմ գաղափաևը դեմ է միասեռականությանը, իսկ իրենցը նորմալ ընտանիքին: Սա եվոպայի աբսուրդներից մեկն է, ֆաշիզմի դրսեւորում, ինչպես Հիտլերի ու Ստալինի ժամանակ:
Բացի այդ ես ուրախ եմ, որ «Իրավունք» թերթը եւ Հայկ Բաբուխանյանը ԵԽԽՎ-ի համար հանդիսանում են գաղափար կրողներ: Ես եւ բազում ՀԿ-ներ պատրաստ ենք ստորագրել այն հայտարարության տակ, որ այն ինչ կատարում է թերթն ու քաղաքական գործիչը դա բարոյական է: Մեզ եվրոպան չի հետաքրքրում, քանի որ նրանք ոչ թե խոսքի ազատության, այլ խոսքի ֆաշիզմի կողմնակիցն են:
- Վերջերս կոչեր են հնչում, որ պետք է Հայաստանը ստորագրի Եվրաասոցացման պայմանագրի քաղաքական մասը: Ի՞նչ կասեք այս առումով:
- Եթե հիշում եք նույն եվրոպան, երբ Հայաստանը պատրաստվում էր մտնել ԵՏՄ նրանք հայտարարեցին, որ եթե մտնեք, այլեւս մեզ հետ գործ չեք ունենա, որի համար ես շատ ուրախացա մտածելով, որ իր վերջո կազատվենք այդ այլանդակություններից: Բայց երբ եվրոպան զգաց ու հասկացավ, որ արդեն մտնում ենք, կարծես փոշմանեց ու ասաց, որ մեր դռները բաց են կարող եք մեզ մոտ գալ: Հիմա նրանք փորձում են մեզ ինտենսիվ իրենց մոտ ներքաշել:
- Վերջերս մի շարք քաղաքական գործիչներ, քաղաքական ուժեր միացել են ՍԻՄ-ի այն կոչին, որ փետրվարի 15-ից, մեծ պահքի օրվանից, մինչեւ ապրիլի 24-ը հայտարարել ազգային միասնության շարժման օրեր: Դուք միանո՞ւմ եք այդ կոչին, ինչ կասեք:
- Ես ոչ միայն միանում եմ, այլ ես այդ կոչի կողմնակիցն եմ դեռեւս 1965 թվականից, երբ ուսանող էի եւ նշվում էր ցեղասպանության 50-րդ տարելիցը: Այդ ժամանակ ես Հայաստանի ողջ ուսանողության պատասխանատուն էի: Այո մենք պետք է ունենանք մեկ գաղափարախոսություն, որպեսզի կարողանանք առաջ գնալ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

