«ՁԵԶ ՄԱՐԻՈՆԵՏԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ, ՁԵԶ ՀՐԱՀՐՈՒՄ ԵՆ»… ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ՁԵԶ ՄԱՐԻՈՆԵՏԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ, ՁԵԶ ՀՐԱՀՐՈՒՄ ԵՆ»… ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտխորհրդում արտահերթ նիստ էր հրավիրվել: Արտահերթ նիստ հրավիրելու պատճառը մեկն էր` ուսխորհդրի կազմը պետք է հաստատվի գիտխորհրդի կողմից, որը, սակայն, հարուցել էր ուսխորհրդի որոշ անդամների դժգոհությունը: Գիտխորհրդի անդամներից մեկն իր ելույթում նորմալ չհամարեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի պահվածքը: «Նա միայն մատ թափ չի տվել»,- զայրացած ասաց դասախոսը, ապա հավելեց. «Սա վիրավորանք է ամբողջ կազմին»:
Ելույթ ունեցողն անդրադարձավ նաեւ ուսխորհրդի երեսուն անդամների միասնական ներս մտնելուն ու միասնական ներկա լինելուն արտահերթ գիտխորհրդի նիստին` դա համարելով կազմակերպված. «Ձեր մեջ մեկը չկա՞, որ ինքնուրույն մտածի, ձեզ մարիոնետի տեղ են դրել, ձեզ հրահրել են»:
Դասախոսի այս բնութագրումը հարուցեց ուսանողների զայրույթը:
Մանրամասները`տեսանյութերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

