«ԵՍ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՄ». ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ԵՍ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՄ». ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանում այսօր արտահերթ գիտխորհրդի նիստ էր հրավիրվել, քանի որ համալսարանի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը հրաժարվել էր ներկա լինել գիտխորհրդի նիստին: Կրքերը բավական լարված էին համալսարանում: Նիստին ուշացումով փորձեց ներկա լինել նաեւ ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը, ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կանչել էր նախարարություն, սակայն ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը հիշեցրեց, որ նա գրանցված չէ եւ պետք է լքի նիստերի դահլիճը:
Գոռ Վարդանյանից լրագրողները պարզեցին`ինչու են լարված իր եւ Թոքմաջյանի հարաբերությունները: Վերջինս, սակայն, ասաց, որ անձնական որեւէ խնդիր չունի ռեկտորի պաշտոնակատարի հետ, պարզապես իրենք դեմ են, որ ուսխորհուրդը ձեւավորվի գիտխորհրդի կողմից: Ավելին` Գոռ վարդանյանը տեղեկացրեց, որ ռեկտորի պաշտոնակատարը ժամանակավորապես կասեցրել է այդ որոշումը: Ինչ վերաբերում է մաթեմատիկայից «երկու» ստանալուն, Գոռ Վարդանյանը հակառակն է պնդում` ինքը «երկու» չի ստացել, իրեն նշանակել են:
Մանրամասները`տեսանյութերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

