«ԺԱՌԱՆԳԱԿԱՆՆԵՐԻ» ԵԼՈՒՅԹԸ ՀԱԿ Ի ՈՒ ԲՀԿ-Ի ՍՐՏՈՎ ՉԵՆ ԵՂԵԼ
Արխիվ 12-16«ԺԱՌԱՆԳԱԿԱՆՆԵՐԻ» ԵԼՈՒՅԹԸ ՀԱԿ Ի ՈՒ ԲՀԿ-Ի ՍՐՏՈՎ ՉԵՆ ԵՂԵԼ
Փետրվարի 5-ին ԲՀԿ-ի խորհրդաժողովում «Ժառանգության» խմբակցության ղեկավար ՌուբենՀակոբյանի ու փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի` 1995-1996 թթ-ի կեղծված ընտրությունների մասին հայտարարությունները մամուլում ակտիվ քննարկվում են: Հիմնական հարցը հետեւյալն է` ինչպես է «Ժառանգությունը» քննադատում ՀԱԿ-ին` նախկին ՀՀՇ-ին ընտրությունները կեղծելու համար, միաժամանակ «եռյակի» ձեւաչափով համագործակցում նրա հետ:
Շրջանառվող լուրերի համաձայն` ԲՀԿ-ին եւս դուր չի եկել Ժառանգականների ելույթը, քանի որ ինչպես ասում են` պետք էր չմոռանալ`ինչի համար ենք հավաքվել: «Իրավունքի» հետ զրույցում, օրինակ, ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը հրաժարվեց մեկնաբանել
Տեղեկություններ կան, որ «Ժառանգականների» ելույթները նաեւ ՀԱԿ-ի սրտով չէին, բայց քանի որ ավելի կարեւոր խնդիրներ կան համաժողովրդական շարժման հետ կապված, ՀԱԿ-ականները որոշել են այս անգամ որեւէ կերպ չարձագանքել: Չնայած, ոչ ոք չի բացառվում, որ «եռյակի» առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը միգուցե որեւէ կերպ ակնարկի «Ժառանգության» առաջնորդին` իրենց ետեւից բամբասելու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

