ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆ. «ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՑ ՈՉ ՈՔ ՉԿԱՆՀԳՆԵՑ ԻՄ ԿՈՂՔԻՆ, ԵՐԲ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԱՅԴ ՍԿԱՆԴԱԼԸ»
Արխիվ 12-16ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆ. «ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՑ ՈՉ ՈՔ
ՉԿԱՆՀԳՆԵՑ ԻՄ ԿՈՂՔԻՆ, ԵՐԲ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԱՅԴ
ՍԿԱՆԴԱԼԸ»
Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանում լարված իրավիճակ է: Լարված հարաբերություններ են ստեղծվել համալսարանի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի եւ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի միջեւ: Վիճակն այնքան է սրվել, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր մոտ է հրավիրել Գոռ Վարդանյանին:
Պրն Թոքմաջյանի խոսքով` այն վիճակը, որը ստեղծվել է համալսարանում, իրենց խնդիրն է: Նա հիշեցրեց, որ երբ եղավ այն խայտառակ սկանդալը (նկատի ունի իր անձի հետ կապված ողջ պատմությունը-խմբ.), ոչ ոք իր կողքին չկանգնեց, անգամ Գոռ Վարդանյանը: «Ավելին` այդ խայտառակ պատմությունը հայտնվեց Վլադիմիր Խոյեցյանի պատին, ու դուք էլ բոլորդ էլ լայքեցիք: Մի քանդեք պոիլիտեխնիկը»,- եզրափակեց Հովհաննես Թոքմաջյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

