ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ Է. ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ

Արխիվ 12-16

ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ Է. ՈՒՍԽՈՐՀՐԴԻ

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴԴԵՄ  ԹՈՔՄԱՋՅԱՆԻ

 

Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ այսօր արտահերթ գիտխորհրդի նիստ էր հրավիրել: Պատճառը  մեկն է` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր մոտ է կանչել  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանին, քանի որ վերջինս չի  մասնակցելու համալսարանում այսօր տեղի ունենալիք գիտխորհրդի նիստին: «Բանն այն է, որ բացի Գոռ Վարդանյանից` այդ դիմումի տակ ստորագրել են նաեւ ուսխորհրդի այլ անդամներ, որոնց մեծ մասը վատ սովորող, մի քանի անգամ նկատողություն ստացած, բացակայած  ուսանողներն են: Պրն Վարդանյանը պետք է մեզ բացատրի` ինչպես է եղել, որ նման ուսանողները տեղ են գտել  ուսխորհրհդի կազմում:  Անարգանքի մթնոլորտ կա դասախոսների նկատմամբ: Դա մենք չենք հանդուրժելու»,- ասաց պրն Թոքմաջյանը:

Ռեկտորն անդրադարձավ նաեւ լրատվամիջոցներից մեկում հրապարակված այն հոդվածին, թե իբր ուսանողական խորհրդի  նախագահ Գոռ Վարդանյանին ռեկտորի հրահանգով դիտավորյալ «երկու»  են նշանակել մաթեմատիակա առարկայից:  «Ես չեմ ուզում անդրադառնալ նաեւ այն խոսակցություններին, թե ինչպես է ասպիրանտուրա ընդունվել Գոռ Վարդանյանը: Չեմ ուզում խոսել նաեւ այն փաստի մասին, թե ինչպես է լինում, որ մեկ տարվա ասպիրանտը ստանում է «երկու» մաթեմատիկա առարկայից: Բայց եկեք հիշենք` ինչ է արել մեկ տարվա ասպիրանտը իր ոլորտում»,- մանրամասնեց պրն Թոքմաջյանը, ապա  հայտարարեց` եւս մեկ հնարավորություն տալ Գոռ Վարդանյանին մաթեմատիկայի քննությունը հանձնելու համար. «Երբ պատրաստ  լինի  Գոռ Վարդանյանը, թող գա ուսանողների, մամուլի ներկայությամբ հանձնի քննությունը»:

Ռեկտորիի ելույթից հետո խոսքով հանդես եկավ ուսանողներից մեկը`Լեւոն Ազիզյանը, եւ հայտարարեց, որ Գոռ Վարդանյանը ստացել է  «լավագույն ուսանող»  կոչումը: Սա հարուցեց ներկաների ծիծաղը, որը դուր չեկավ Թոքմաջյանին: Վերջինս  սաստեց ներկաներին`ասելով, որ դա պրն Ազիզյանի կարծիքն է: «Կարելի է լինել լավագույն ուսանող` «երկու» ստանալով մաթեմատիկա առարկայից»,- ասաց ՀՊՃՀ ռեկտորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում